Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ մասնագետ են նախարարները

Նոյեմբեր 01,2013 11:22

Մեր թերթի նախորդ համարում տեղ գտած հոդվածներից մեկը նախապատրաստելիս առիթ ունեցանք պարզելու, որ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, որն այդ պաշտոնում նշանակվել է նախորդ տարվա ամռանը, ավարտել է Երեւանի անասնաբուժական եւ անասնաբուծական ինստիտուտը։

5 տարվա ընթացքում, ի դեպ, դատելով նախարարության պաշտոնական կայքում տեղադրված կենսագրական տվյալներից, նա հասցրել է սովորել այդ ինստիտուտի երկու տարբեր ֆակուլտետներում՝ Զոոինժեներական եւ Տնտեսագիտության։ Բայց Թադեւոսյանը, հայտնի բան է, մեր երկրի նախարարներից միակը չէ, որի ստացած կրթությունը որեւէ աղերս չունի նրա ղեկավարած ոլորտի հետ։ Եվ օրինակ, ի տարբերություն քաղաքաշինության նախարարի, մասնագիտությամբ ճարտարապետ է կառավարության մեկ այլ անդամ՝ Արամ Հարությունյանը։ Բայց նա էլ ղեկավարում է բնապահպանության գերատեսչությունը։ Նախարար Հարությունյանը սովորել է Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում։ Մասնագիտությամբ բժիշկ է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում նա սովորել է «բուժական գործ» եւ «Դատական բժշկություն»։ Սովորել է ԵԽ-ին առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցում։ Նկատենք, որ մասնագիտական կրթության բերումով Աշոտյանի ղեկավարած ոլորտի հետ շատ ավելի «սերտ կապեր ունի» ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը։ Նա մանկավարժական գիտությունների թեկնածու է։ Ժամանակին ընդունվել է Օրենբուրգի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության
ֆակուլտետ, եղել է Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ, ավարտել է նաեւ Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան՝ «Կրթության եւ վերապատրաստման համակարգերի ծրագրավորում» մասնագիտությամբ։ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ժամանակին ընտրել է կենսաբանի մասնագիտությունը։ Նա սովորել է Երեւանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում՝ ստանալով կենսաբան-մանկավարժի մասնագիտական որակավորում։ Դրանից հետո ամբողջ տասը տարի դասավանդել է մայրաքաղաքի դպրոցներից մեկում՝ «կենսաբանություն» առարկա:

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Բա էլ ինչու? եք զարմանում,որ երկիրն այս վիճակում է:

  2. Spartak says:

    Իսկապես, ոչ ոք իր տեղում չէ, ահա ինչու ամենուր վխտում է միջակությունը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930