Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչ-որ բան բա՞ց ենք թողել

Նոյեմբեր 01,2013 11:17

Անցած կիրակի՝ հոկտեմբերի 27-ին, ամերիկյան CBS հեռուստաընկերության CBS News ծրագրով Հայաստանին նվիրված մի ամբողջ 2.32 րոպեանոց անդրադարձ է եղել : CBS-ը Միացյալ Նահանգների ամենալայն սփռվածություն ունեցող եւ ամենալուրջ երեք հեռուստաընկերություններից մեկն է, որի լուրերի թողարկման եթերից Հայաստանի անունը չի հնչել անհիշելի ժամանակներից։ Հաշվի առնելով ինչպես այս փաստի, այնպես էլ Հայաստանի մասին ռեպորտաժում հնչած նյութի կարեւորությունը, ստորեւ ներկայացնում ենք թողարկման սղագրությունն (ազատ թարգմանություն) ամբողջությամբ. «Մեկնաբան- ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները վերջին տարիներին բավականին լարված էին՝ կապված մարդու իրավունքների, լրտեսության եւ Սիրիայի հակամարտության խնդիրների շուրջ ունեցած տարաձայնությունների հետ։ Սակայն վերջերս երկու երկրները փոխըմբռնման են հանգել Սիրիայում քիմիական զենքի վերացման անհրաժեշտության հարցում։
Այս առավոտյան իր Լոնդոնյան մեկնաբանության մեջ Լենս Փրայսը պատմում է մի երկրի մասին, որտեղ սկսում է վերականգնվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ազդեցությունը։
Լենս Փրայս– Վերջերս ես մեկ շաբաթ անցկացրեցի մի փոքր, ցամաքով շրջափակված երկրում՝ Հայաստանում, որը նեղ ու սեղմված տարածք է Իրանի եւ Ռուսաստանի միջեւ։ Ես այնտեղ հյուր էի Բրիտանական դեսպանատանը, որը շատ սերտ հարաբերությունների մեջ է ամերիկացիների ու եվրոպացիների հետ։ Ես առավել հակված եմ քաջալերել Հայաստանին՝ հայացքն ուղղել դեպի Արեւմուտք՝ իր տնտեսական եւ ռազմական շահերը պաշտպանելու համար, քան նայել ռուսներին։
Գործերը բավական հաջող էին գնում։ Նրանց կառավարությունը պրոարեւմտյան մեծ աղմուկ էր բարձրացրել եւ ԵՄ-ի հետ բանակցում էր համագործակցության շուրջ։ Մեծ թվով հայեր, ովքեր բնակվում են Միացյալ Նահանգներում եւ Արեւմտյան Եվրոպայում, բավական մեծ գումարներ են ուղարկում տուն՝ իրենց ընտանիքների հետ կիսելով ժողովրդավարական երկրներում ապրելու առավելությունները։ Սակայն այս ամենի փոխարեն Հայաստանը հանկարծ համաձայնեց ստորագրել Մաքսային Միության համաձայնագիրը Ռուսաստանի հետ։ Դա նախագահ Պուտինի կողմից նետված նոր սերմ է, ում վարկանիշն արդեն բարձրացել է Ամերիկայի հարձակումը Սիրիայի վրա կանխելու արդյունքում ձեռք բերված վստահությամբ։
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանը գտնվում է երկու երկրների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, որոնք շատ թշնամաբար են տրամադրված իր շահերի հանդեպ։ Այն (Հայաստանը) ընդդիմանում է Իրանի նկատմամբ արեւմտյան բոյկոտին, իսկ ինքն էլ կախված է Ռուսաստանի էժան Էներգետիկ պաշարներից։
Հարց է առաջանում, եթե այն Հայաստանը հայտնվի ճգնաժամի մեջ, արդյո՞ք ԱՄՆ-ն կշտապի այնտեղ՝ պաշտպանելու ՀՀ քաղաքացիներին այդ ծանր իրավիճակում։ Հայերը հստակ որոշել են այդ հարցի պատասխանը՝ ոչ։ Եվ դա իրական երկընտրանք է առաջացնում նախագահ Օբամայի համար:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930