Լրահոս
Օրվա լրահոսը

Անանդ-Կարլսեն աշխարհի թագի համար մրցամարտը երկու օրով հետաձգվել է

Նոյեմբեր 01,2013 10:09

Նոյեմբերի սկզբներին Հնդկաստանի Չեննայ քաղաքում մեկնարկելու է շախմատի աշխարհի գահի համար մրցամարտը գործող չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի եւ հավակնորդ, նորվեգացի Մագնուս Կարլսենի միջեւ:

ՖԻԴԵ-ի որոշմամբ մրցամարտի գլխավոր մրցավար նշանակվել է հայաստանցի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, որն իր դժվարին պարտականությունները կատարելու համար մրցավայր մեկնելու է նոյեմբերի 5-ին:

Aravot.am-ի հետ զրույցում Աշոտ Վարդապետյանը տեղեկացրեց, որ մրցամարտը նախնական որոշված ժամկետից երկու օր հետաձգվել է եւ կմեկնարկի նոյեմբերի 9-ին: «Չեննայ կժամանեմ նոյեմբերի 6-ին: Հաջորդ օրն առավոտյան կլինի տեխնիկական հանդիպում մրցամարտի մասնակիցների եւ նրանց ներկայացուցիչների հետ, որի ժամանակ վերջնական պայմանավորվածություններ ձեռք կբերվեն: Այնուհետեւ, կլինի վերջին այցելությունը «Հայաթ Պալաս» հյուրանոց, որտեղ կայանալու է մրցամարտը: Երեկոյան կկատարվի բացման արարողությունը եւ վիճակահանությունը, որի ժամանակ կորոշվի, թե առաջին պարտիայում ով որ գույնով է խաղալու: Իսկ նոյեմբերի 9-ին ժամացույցը գործի կդրվի», – ասաց գլխավոր մրցավայրը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930