Ինչպես արդեն հաղորդել ենք՝ Բաղրամյան պողոտայից երեկ Արաբկիրի ոստիկանություն էին բերման ենթարկվել Արգիշտի Կիվիրյանը, Անի Կաղինյանը, Լուսինե Հովսեփյանը եւ Նանե Մինասյանը:
«Սիվիլնեթը» տարածել է մի ականատեսի տեսանյութ, թե ինչպես էր անցել այն ակցիան, որի համար եւ բերման էին ենթարկվել ակտիվիստները: Նրանք Anonymous-ի դիմակներով Հելոուինի խորհրդանիշ դդումը տարել էին նախագահի նստավայր՝ ասելով, թե այսպիսով նշում են հին ավանդական Դատարկ դդումի տոնը:
Նշենք նաեւ, որ ոստիկանության բաժնում նրանց պահել էին շուրջ չորս ժամ եւ վարչական վարույթ էին հարուցել՝ «ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու» համար: