shamshyan.com․ Հոկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մաշտոց վարչական շրջանում գործող «Սպիտակ» մարզա-առողջարանային համալիրում, որը գտնվում է Հալաբյան փողոցում, անց էր կացվում ջրագնդակի Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պատանեկան առաջնություն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առաջնությունը սկսվել է ժամը 17:00-ին և միմյանց հետ մրցում էին «Տիտան» և «Սպիտակ» թիմերը: 3-րդ խաղակեսի ժամանակ «Տիտան» թիմի ներկայացուցիչ ներկայացած Գագիկ Հովհաննիսյանը հայհոյանքներ տալով հարձակվել միջազգային կարգի մրցավար, մրցումների գլխավոր մրցավար 58-ամյա Ռուբեն Եսայանի վրա և սկսել հարվածել նրան: Հարվածների արդյունքում գլխավոր մրցավար Ռ. Եսայանի քթից սկսել է արյուն հոսել, և վատացել է նրա ինքնազգացողությունը, ինչի համար ահազանգով, կարճ ժամանակում ժամանել են շտապօգնության 1-03 ծառայության թիվ 24 բրիգադը: Շտապօգնության բրիգադը վիրավորին տեղափոխեց Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվելով հետազոտման, պարզվել է, որ հարվածի արդյունքում կոտրվել է գլխավոր մրցավարի քթոսկրը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմում էին, որ գլխավոր մրցավարին ծեծի ենթարկած Գ. Հովհաննիսյանը ներկայանում էր, ՀՀ նախագահի անվտանգության աշխատակից:
Մանրամասները՝ shamshyan.com կայքում