Տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 22-ին Պառավաքար-Վազաշեն հատվածում ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծության հետեւանքով ժամկետային զինծառայողի զոհվելուց, 3 զինծառայողի վիրավորվելուց հետո, անցած 9 օրվա ընթացքում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը չի այցելել սահմանամերձ Բերդի տարածաշրջան:
Տեղեկացանք, որ Ա. Ղուլարյանը հոկտեմբերի 31-ի երեկոյան այցելել է Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Պառավաքար գյուղ: Այս լուրը մեզ հետ զրույցի ժամանակ հաստատեց Պառավաքար համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ