Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ խմբակցության անդամները հանդիպել են ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահի ղեկավարած պատվիրակության հետ

Հոկտեմբեր 31,2013 20:49

Հոկտեմբերի 31-ին ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության անդամները հանդիպել են ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի ղեկավարած պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված իրավիճակը եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հետագա հնարավորությունները: Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Եվրոպական միության հետ Ասոցացման եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ համաձայնագրի ստորագրման ձախողման պատճառը համարել է Հայաստանի իշխանությունների կողմից բանակցային գործընթացի ոչ կոմպետենտ վարումը, ինչի հետեւանքով մի գործընթաց, որը պետք է նպաստեր տարածաշրջանում ԵՄ-ի եւ Ռուսաստանի շահերի ներդաշնակմանը, վերածվեց՝ նրանց շահերի միջեւ կոնֆրոնտացիայի:

Զուրաբյանը կոչ է արել Եվրոպական միությանը ավելի հետեւողական եւ վճռական լինել ժողովրդավարական համերաշխության հարցում և գիտակցել, որ լուրջ համագործակցությունը Հայաստանի եւ ԵՄ-ի միջև հնարավոր չէ, եթե Հայաստանի իշխանությունների կողմից չեն հարգվում հիմնարար ժողովրդավարական ազատությունները եւ մարդու իրավունքները, չբացահայտված են մնում Մարտի 1-ի սպանությունները, Հայաստանում ընտրությունների կեղծման ծավալը ուղիղ այնքան է, որն ապահովում է իշխանության մշտական վերատադրումը, հեռուստատեսությունը շարունակում է մնալ իշխանությունների կոշտ վերահսկողության ներքո:

Նշվել է նաև, որ Հայաստանի եւ ԵՄ-ի համագործակցությունը պետք է զարգանա առաջին հերթին ժողովրդավարական արժեքների ընդհանրության շուրջ, և ապագա բանակցությունները պետք է տեղի ունենան Հայաստանի լեգիտիմ, ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ:

Խմբակցության խնդրանքով, Ցաբրնոխը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի մոտեցումները Հայաստանի եւ ԵՄ համագործակցության շուրջ:

 

Հայ ազգային կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031