Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա ապուշություն է». Էդիկ Մինասյանը՝ Վանի անվանափոխության մասին

Հոկտեմբեր 31,2013 19:48

Վանի պատգամավոր Այսել Թուղլուքը Թուրքիայի ազգային մեծ ժողովին առաջարկել է փոխել վանի անունը եւ դնել Ուան։ Այս լուրն այսօր տարածել է  Forums.am կայքը, նշելով, որ օրինագիծն արդեն քննարկման փուլում է Թուրքիայի ազգային մեծ ժողովում։

Այսել Թուղլուքը հայտարարել է, որ Վանի նահանգի անունը Ուանով փոխելով կլուծվեն մի շարք տարածարջանային խնդիրներ եւ քաղաքի անվանումը հնչյունաբանական տեսանկյունից ավելի ճիշտ կարտասանվի։

Այս մասին Aravot.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանից, որն էլ իր խոսքում հետեւյալն ասաց. «Դա ապուշություն է: Մեր հինավուրց մայրաքաղաքի անունը փոխել չի կարելի, ոնց կարելի է նման քայլի գնալ: Անունը փոխելը սխալ է, որովհետեւ Վանը դարեր ի վեր եկած անուն է: Թուրքիայում տեղանունները, քաղաքների անունները փոխելը քաղաքականություն է, եւ դա արվում է այն նպատակով, որ մոռացության տրվի հայկական անունները:

Ես գտնում եմ, որ մենք, անպայման, անհապաղ պետք է արձագանքենք սրան: Չի կարելի այսպես թողնել: Ցավոք, ես դեռ այլ մանրամասների չեմ տիրապետում»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031