Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիոլոգ. «Օլիգարխները ծախսեր ունեն, դրա համար էլ խոշոր հարկատուների ցուցակում չկան»

Հոկտեմբեր 31,2013 19:30

Aravot.am-ի հետ զրույցում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը մեկնաբանեց այն, որ օրերս հրապարակվել է խոշոր հարկատուների ցուցակը, եւ ըստ որի`բուհերից  Երեւանի պետական համալսարանն ու Երեւանի պետական բժշկական համալսարանը  համարվել են խոշոր հարկատու:

Մեր դիտարկմանը` փաստորեն ըստ այդ ցուցակի ստացվում է, որ բուհերն ավելի հարուստ են, քան մեր օլիգարխները Ահարոն Ադիբեկյանը ասաց. «Այն ծրագրերը, որոնք համալսարանները կատարում են առանց պետական գրանցման`դա հարկման է ենթարկվում, պատկերացրեք, որ տարեկան երկու հազար ուսանող օրինակ, որքան վարձ է վճարում, ստացվում է, որ տարեկան բուհը նրանց շնորհիվ  երկու մլն եկամուտ է ստանում, եւ պետությունն իր փայը գանձում է: Իսկ օլիգարխները ծախսեր ունեն, ներդրումներ, հարկային արտոնություններ, դրա համար էլ իրենց գումարները բավականին պակաս է: Դա շատ բնական է, բիզնեսի յուրահատուկ կողմերից է: Այնպես որ, ես չեմ կարծում, թե օրինակ Ծառուկյանին ճանապարհ են դնում, ասելով՝ դու հարկ մի մուծիր…»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031