Լրահոս
Օրվա լրահոսը

Վերապատվելի Միքայելյանը՝ Կճոյանի եւ կաթողիկոսի ունեցվածքի, աշխարհիկ կյանքի մասին

Հոկտեմբեր 31,2013 19:22

«Հոգեւորականներին, ցավոք սրտի, քննադատում են այն մարդիկ, ովքեր որ հավատքից շատ հեռու են: Ուրիշ բան, եթե իմ նման՝ եկեղեցու մեջից ծառայող, աստիճան ունեցող մեկը խոսի անարդարության մասին: Դա իմ համար ընդունելի կլինի: Բայց եթե մարդը չի հավատում կամ Առաքելական եկեղեցու հետեւորդ չի….Միայն  եկեղեցի մտնելով, մոմ վառելով ու դուրս գալով չի համարվում եկեղեցու անդամ կամ եկեղեցու հետեւորդ: Ես ցավում եմ, որ այդպիսի խոսակցություններ կան»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Ավետարանչական ընկերակցության հայաստանյան մասնաճյուղի Արագածոտնի գրասենյակի ղեկավար, Հայաստանյաց ավետարանական եկեղեցու հովիվ, վերապատվելի Արմեն Միքայելյանն այսպես մեկնաբանեց Նավասարդ Կճոյանի աշխարհիկ կենսակերպի եւ մյուս հոգեւորականների հասցեին հնչող քննադատությունները:

Վերապատվելի Միքայելյանը հորդորեց բոլոր քննադատողներին, որ եթե այդպիսի փաստեր ունեն, թող դիմեն եկեղեցու ղեկավարությանը: Մեր դիտարկմանը, որ այդ ամենը եկեղեցու ղեկավարությունից էլ հենց գալիս է, շարքային քաղաքացիները տեսնում եւ քննարկում են, թե ինչ մեքենաներով են շրջում քահանաները, կաթողիկոսն ինչ սեփականություն է ձեռք բերում՝ նա պատասխանեց. «Մի քիչ թյուր  կարծիք կա հավատացյալ սպասավորների մասին: Եթե Աբրահամի ունեցվածքը նայեք…դա չի նշանակում, որ եթե դու արդար ճանապարհով վաստակես, Աստվածաշունչը չի արգելում երբեք հարստություն կամ հարուստ լինելը, այլ զգուշացնում է հարստությունն օգտագործելու ձեւը, որ հարստությունը քեզ չիշխի, այլ դու իշխես հարստությանը: Սա է խնդիրը: Եթե կաթողիկոս է, չի նշանակում, որ նա պետք է աղքատ լինի, ոչ մի բան չունենա, որ մենք իրան ընդունենք: Մարդը պետք է ծառայության մեջ երեւա»:

Մեր դիտարկմանը, որ եթե հոգեւորականը օգտվում է աշխարհիկ կյանքի բոլոր բարիքներից, ցոփ ու շվայտ կյանք է վարում, ինչքանո՞վ է ճիշտ, որ հաջորդ օրը եկեղեցում մենք՝ հասարակ մարդիկս նրա փեշերը համբուրենք՝ նա պատասխանեց. «Համաձայն եմ, անշուշտ: Այն, ինչ Աստվածաշունչը տալիս է, դրանով պիտի հոգեւոր մարդն ապրի՝ անկախ նրանից՝ ինքը առաքելական է, թե առաքելական չի: Եթե քրիստոնյա ազգի ներկայացուցիչ եք ձեզ համարում, ուրեմն դուք պարտավոր եք քրիստոնյա մարդու ապրելակերպն ու ապրելաոճն ունենալ: Մենք բոլորս պետք է այդպիսին լինենք, ոչ թե առանձնացնենք մեկին, որ նա պիտի լինի»:

Մեր հարցին՝ հիմա Դուք չե՞ք գտնում, որ կաթողիկոսն այդ առումով խոցելի է՝ նա պատասխանեց. «Ճիշտն ասած, ես չունեմ փաստեր: Ես այսօր իմ ձեռքի տակ չունեմ դրանք, հետաքրքրված չեմ եղել: Իմ սրտին ցավ է այսօր, որ ես վերապատվելի Մկրտիչի մասին եմ խոսում, որ նա սուտ է խոսում: Դա իմ համար արդեն ծայրահեղական բան է, ոչ թե մեքենա ունենալը կամ շքեղություն ունենալը: Արդեն երբ սուտ են խոսում, դա ինձ համար խնդիր է եւ իմ սրտին ցավ, ոչ թե միայն ապրելակերպը: Սա դեռ Առաքելական եկեղեցու հոգեւոր մարդկանց մասին եմ խոսում, ուր մնաց՝ Մայր եկեղեցու: Ես ընդունում եմ, որ մենք պետք է ունենանք այնպիսի կեցվածք, որ խոցելի չլինենք: Բայց եթե ուզենան մարդուն խոցել, անպայման մի բան կգտնեն: Անսխալական մարդ գոյություն չունի, մի փնտրեք աշխարհի վրա: Անսխալական միայն Քրիստոսն էր: Պետք չի, որ սխալները հանենք հրապարակով: Հրապարակավ կարելի է խոսել այն բաների մասին, ինչը որ անուղղելի է դառնում, սա ուրիշ խնդիր է»:

Մեր հարցին, եթե եկեղեցու նկատմամբ վստահությունն է հոգեւորականների ապրելակերպից կորչում, չպե՞տք է դրա մասին հրապարակավ խոսել՝ նա պատասխանեց. «Ես վստահ եմ, որ այդ վստահությունը կբարձրանա»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հովհաննես says:

    Արմեն ջան քեզ ճանաչելով կասեմ , դու ևս չես հրաժարվի իհարկե հարստությունից: Քանի որ տեր փոխելով հարստացար: Լռես ճիշտ կանես ճանաչողներ կան:

  2. Կարեն says:

    Մի փոքրիկ շտկում, ոչ թէ Նավասարդ Կճոյան՛ այլ բենթլի սամո, որի անունը առկա է օվշորային մեքենայությունների մեջ։ Վեհափառ՛ որը աղի արցունք է թափում Արևմտյան Հայաստանում կամ Վրաստանում ոչնչացող հայկական եկեղեցիների համար և դրա հետ միասին, մատը մատրի չի խփում վերջնական ավերումից փրկելու Հայաստանի տարածքում քանդվող եկեղեցիները։ Իսկ անբավարար ֆինանսներով արդարանալը վստահություն չի ներշնչում, տեսնելով Վեհափառի նորակառույց Երևանյան նստավայրը։

  3. Garegin J says:

    Մեծ կսկիծով կարդացի հարցազրույցն այս:Գառան մորթով փաթաթված մի գալի է նման էս իրոք “Ուրիշ բան”-ը, եթե իմ նման՝ եկեղեցու մեջից ծառայող, աստիճան ունեցող մեկը խոսի անարդարության մասին: Դա իմ համար ընդունելի կլինի”:Էս ավետարան կարդացածը(և ոչ ավել)շատ հեռու է Աստվածաշնչից ու հավատքից:Չեմ ցանկանում այլևս խոսել սրա թատարկաբանություններից, կասեմ միայն. Ցավում եմ, որ Հայաստանյաց ավետարանական եկեղեցին նման “հովիվ” ունի:

  4. Արսեն says:

    Չհասկացա նկարու Արմեն եղբայրն է ?

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031