Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես են ազատամարտիկին ՀՅԴ կուսակցությունից հեռացրել՝ Քոչարյանի դեմ ըմբոստանալու համար

Հոկտեմբեր 31,2013 18:44

«Քոչարյան Ռոբերտի ժամանակ ես զորամասի հրամանատար էի: Ըմբոստացա Քոչարյանի դեմ, Դաշնակցություն կուսակցությունից հեռացրին»,- այսօր այսպիսի հայտարարություն արեց ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի Թալինի տարածաշրջանի հրամանատար Սարգիս Կարապետյանը:

Aravot.am-ի հետ զրույցում մենք ազատամարտիկից հետաքրքրվեցինք, թե ՀՅԴ-ից պաշտոնապես ինչպես են մեկնաբանել իրենց շարքերից նրան հեռացնելը: Նա պատասխանեց. «Դա արել են Դաշնակցության պարագլուխները, որոնք իշխանություններին նվիրված մարդիկ են բոլորը: Բյուրոյի, Գերագույն մարմնի եւ խորհրդարանի նախկին ու ներկա բոլոր անդամները ինձ հեռացրել են՝ առանց իմ  կամքը հարցնելու, որովհետեւ չէին կարող ինձ դեմ դիմաց կանգնել ու ասել՝ քեզ հեռացնում ենք կուսակցության շարքերից: Խողովակով, կոմիտեով եկավ իմ հեռացման թուղթը, որ ես հեռացվել եմ՝ ըմբոստության  համար»:

Թե ինչպես է արտահայտվել ազատամարտիկի ըմբոստությունը, նրա պատմելով՝ «Ես հավաքագրել էի կամավորներին, որ պիտի գնայինք, Քոչարյանի հետ հանդիպեինք: Նամակն էլ կա: Ես նամակ էի գրել, որ դուք  ուզում եք կոռուպցիան վերացնել, պայքարում եք կոռուպցիայի դեմ, մենք կարող ենք կոռուպցիան միանգամից վերացնել: Կոռուպցիայի դեմ չեն պայքարում, կոռուպցիան վերացնում են: Իշխանությունը, բոլոր լծակները, ուժը, բանակը իրենց ձեռքն է: Դրանք սրիկա են, որ ասում են՝ մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ: Գայլի դեմ ո՞նց կարաս պայքարես, գայլին պետք է սպանես»:

Ազատամարտիկները նամակում նշել են, որ մենք կարող ենք կոռուպցիան վերացնել, եւ Հայաստանում հաստատել արդարություն, ուզում ենք հանդիպում ունենալ. «2005-ի աշնանն էր դա: Երկու օր մենք այնտեղ զորացույց ենք արել՝ Քոչարյանի նստավայրի դիմաց: Մեզ եկան շրջապատեցին տարբեր բանակային միավորումներ: Եկան մեր հետ հանդիպման՝ միլիցիայությունից էին, դատախազությունից, ԿԳԲ-ից էլ կային: Մի գնդապետ կանչեց ինձ՝ թե բա դո՞ւք եք Կարապետյան Սարգիսը: Բա պարոն Կարապետյան, մենք եկել ենք ձեզ զգուշացնենք, որ այստեղ պրովոկացիաներ, ավելորդ բաներ չլինի: Ես էլ իրենց պատասխանեցի կտրուկ՝ պարոն գնդապետ, ես էլ եմ գնդապետ, մենք ոչ պրովոկատոր ենք, ոչ էլ եկել ենք պրովոկացիա անելու, մենք եկել ենք, Քոչարյանի դեմ պահանջ ենք դրել, որ կարանք երկիրն էս վիճակից հանենք, արի գնանք նստենք զրուցենք՝ ինքը հրաժարվեց: Ասի՝ պարոն գնդապետ, եթե հանկարծ դուք մեր հանդեպ պրովոկացիա անեք, մենք 100 հոգի ենք, կգնանք, 1000 հոգով զինված  կգանք: Գնդապետն ասեց՝ չէ, մեզ ասվել է, որ ձեզ հետո կոնֆլիկտներ չլինեն: Այդ օրը 100 հոգուց վախեցան, բայց 2008-ի Մարտի 1-ին 100 հազարով դրեցին գնդակահարեցին՝ բոլորիդ աչքի առաջ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

    • լյովա մարտիրոսյան says:

      բուժվելուց հետո գալիս եմ որպես եզրափակիչ մահապարտ , սաքո ջան պինդ մնա մինչև գանք:

      քանի ազգը այս վիճակում է մենք չպետք է հանդարտվենք :

      մահ իմացեալ………………………………

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031