Նոյեմբերի 7-ին Տորոնտոյում կմեկնարկի հայությանն առնչվող «Նուռ» կինոփառատոնը:
«Նուռ» կինոփառատոնը հիմնադրվել է 2006թ. Համազգային հայ կրթական և մշակութային միության Տորոնտոյի մասնաճյուղի աջակցությամբ:
7-րդ փառատոնին կմասնակցեն Ջեք Թոփալյանի «Դավաճանություն», Վահիկ Փիրհամեզեյի «Պահապան հրեշտակ», Նիկոլ Բեզջյանի «Կոշիկներս Պոլիս ձգեցի», Էրիկ Ռոբերթսի և Քեն Դավիթյանի մասնակցությամբ «Աբստրակցիա» ֆիլմերը, ինչպես նաև տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի ցուցահանդես:
Փառատոնը կտևի մինչև նոյեմբերի 10-ը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ