Պռոշյանի սպանված գյուղապետ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանի եղբորորդին՝ Հակոբ Մուրադյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մատը իր հորեղբոր սպանության մեջ խառն է: Նա պատմել էր, որ մարզպետը նույնիսկ վիճաբանություն է ունեցել Հրաչ Մուրադյանի հետ եւ փորձել դարձնել նրան իր կամակատարը:
Այս առնչությամբ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, Aravot.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Հակոբ Մուրադյանի հայտարարությունը, ասաց. «Ես ծանոթ եմ Հակոբի հայտարարություններին: Հակոբը, բնականաբար, իր տպավորություններով է կիսվել եւ իր հարաբերությունների եւ այլնի: Բնականաբար, ես ինքս նման հայտարարություն չեմ անի: Բայց ակնհայտ է, որ այդ գյուղում ընտրությունների շրջանում գոնե, մեր ունեցած տվյալներով, լարվածություն կար: Եվ իշխանական օղակներն ամեն կերպ ամեն ինչ արել են՝ իրենց թեկնածուի հաղթանակն ապահովելու համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ