Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարը` Յուրի Վարդանյանի որդու մասին

Հոկտեմբեր 31,2013 17:57

Այսօր  Aravot.am-ը Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին հարցրեց` իր կարծիքով   բարոյական  չի՞ լինի, որ  սպորտի և երիտասարդության հարցերի  նախարար Յուրի Վարդանյանը իր որդու շուրջ ծավալված սկանդալից հետո հրաժարական տա: Եթե մենք ապրեինք դեմոկրատական երկրում, արդյո՞ք կհանդուրժեին  կառավարության կազմում ունենալ այնպիսի անդամի, որի որդին մեղադրվեր «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու», ինչպես նաև «թմրամիջոցների մաքսանենգության» մեջ: 

Ի պատասխան մեր հարցի` պարոն Մինասյանն ասաց. «Սկսենք «դեմոկրատական երկիր» բառակապակցությունից, որևէ դեմոկրատական երկրում խնդիրը էնքան չի շահարկվում, ինչքան մեզ մոտ մինչև դատավարության ավարտը: Մեզանում սովորույթ  կա խնդրին խորամուխ լինել, խնդիրը թմբակահարել, դարձնել շահարկման առարկա մինչև դատավարությունը: Դուք, ինչպես նաև ես այսօր հարցի էությունը մանրամասնորեն պատկերացնել չենք կարող. մենք ունենք լրատվությունից ստացված ինչ-որ տեղեկատվություն, որի վերջնակետը, ըստ մեր Սահմանադրության, տանում է  դեպի դատավարություն: Այ, երբ եղավ դա, էն ժամանակ էլ կմեկնաբանենք ու կխոսենք, իսկ որպես նաև մշակույթի  ու կրթության ոլորտի բազմամյա  կազմակերպիչ  ու համակարգող մարդ, չեմ ասում, որպես Յուրի Վարդանյանի համաքաղաքացի կամ սերնդակից, ասում եմ որպես հայ մտավորական, ցանկացած ծնողի համար անասելի ցավ ու տխուր է ցանկացած նման միջադեպը` թեկուզև խոսակցությունների մասով: Հարցի մյուս  կողմն էլ հետևյալն է` արդյո՞ք այս ամենի մեջ կա հստակ  ճշմարտություն, որ մենք կարողանանք քննադատել: Սպասենք, սպասենք, կխոսենք էդ մասին ավելի ուշ»:

Իսկ եթե դատարանը որոշի, որ Յուրի Վարդանյանի երիտասարդ որդին` Դավիթ Վարդանյանը,  իրոք զբաղվել է թմրաբիզնեսով, ո՞րը պիտի լինի  հայ  երիտասարդների  հարցերով զբաղվող նախարարի հետագա քայլը: «Էս դեպքում խնդիրը Յուրի Վարդանյանի  որոշելիքն է, ոչ մեկս չփորձենք առանց սուբյեկտիվ կամ հնարավոր տարատեսակ իրավիճակային մանրամասները  իմանալու  ենթադրել, թե ինչ կորոշի նախարարը էդ պարագայում: Եկեք չմանրամասնենք ոչինչ մինչև դատավարությունը»,- ասում է  Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի պատասխանատուն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hakob says:

    հարդելի “դեմոկրատական” երկրի հանդուրժման մասին վիրտուալ մտածող ժուռնալիստ:
    խնդրեմ կարդա և ծանոթացի “աշխարհի ամենադեմոկրատ ” երկիրներից մեկի խոշոր քաղաքի քաղաքապետի մասին վերջին լուրելը: քաղաքապետ, որ շուռու մուռ է տաիս միլիարդներ, ու նարկաման է հերիք չէ, հլա դեռ տուսովկեքն էլ անում է նարկոդիլլերների հետ: ու շատ ամուր նստած է աթոռին ու մի բան էլ բոոլրի վրա էլ հռհռում է:
    լուրը անգլերեն է:

    https://www.thestar.com/news/gta/2013/10/31/rob_ford_crack_cocaine_scandal_police_photographed_mayor_in_multiple_meetings_with_alleged_drug_dealer.html

    Հ.Գ. եեթե կոռուպցիայի մասին ես ուզում, ապա ասա , մի դափոն էլ դեմոկրատական կոռուպցիայից ուղարկեմ,

  2. Արմեն Ս. says:

    Սահակ Մինասյանը թող իրա դպրոցներով զբաղվի, տնօրենների մի խմբին մեծ արտոնություններ է տվել, մյուսներին`քամում է: Իրա ինչ գործն է Յուրիկ Վարդանյանը, հատկապես որ իր Գարուշիկ որդին ևս թմրաբիզնեսի մեջ է : Իրա դարդերը թողածծծ ընկել է իրա ձև տալու հետևից ու ինքն իրան է կարևորում:Այ դա է խնդիրը, թե չէ ՇՄ գլխավոր կոռուպցիոներից ինչ եք հարցնում? իրա ոլորտի գործերից հարցրեք, իրա, տեսնենք ոնց է ջրոտելու ու սվաղելու

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031