Լրահոս
Օրվա լրահոսը

Asbarez. Կոնգրեսական Փալոնի կոչը Օբամային ՝ թույլատրել հայկական գորգի ցուցադրությունը

Հոկտեմբեր 31,2013 17:42

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հայկական գորգի պատմության հետ կապված նամակ է հղել նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով թույլ տալ հայ որբերի գործած և ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին նվիրած գորգի ցուցադրությունը: Հայտնում է «Ասպարեզ» թերթը:

«Շատ դժվար է բառերով արտահայտել, թե ինչ ցավալի է, որ պատմական և մշակութային այս գանձը, որն ԱՄՆ ժողովրդի անունից ընդունել է նախագահ Քուլիջը, կարող է պահվել փակ դռների հետևում, ինչ է թե` Թուրքիան ցանկանում է որոշ պատմական փաստեր դուրս պահել հանրային քննարկումներից», – Սպիտակ Տուն ուղարկած նամակում գրել է ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով համանախագահ Ֆրենկ Փալոնը:

Ավելի վաղ Սպիտակ Տան որոշման դեմ քննադատական հայտարարություններով էին հանդես եկել կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Դեվիդ Վալադաոն:

«Ղազիր» գորգի շուրջ աղմուկը բարձրացել է այն բանից հետո, երբ «Վաշինգտոն փոստ» թերթը հոդված էր հրապարակել այն մասին, որ Սպիտակ Տունը մերժել է տրամադրել գորգը Սմիթսոնյան ցուցահանդեսի շրջանակներում Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գորգը» գրքի շնորհանդեսին ցուցադրելու համար:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031