Լրահոս
Օրվա լրահոսը

Հունաստանը «զարգացած» երկրից դարձավ «զարգացող»

Հոկտեմբեր 31,2013 17:57

Ամերիկյան  S&P Dow Jones Indices գործակալությունը, որը զբաղվում է աշխարհով մեկ արժեթղթերի ինդեքսների հաշվարկներով, հունական արժեթղթերի շուկան հանել է «զարգացածների» ցանկից եւ տեղափոխել «զարգացողների» մեջ: Այս մասին տեղեկանում ենք  The Guardian-ից: Այդ որոշման համար երեք պատճառաբանություն է բերվել՝ երկրի ֆինանսական շուկայի հետ մնալը այլ զարգացած երկրների ֆինանսական շուկաներից, այդ շուկայի ծավալի կտրուկ կրճատումը վերջին մի քանի տարիներին, ինչպես նաեւ ներդրողների համար մատչելիության ցածր մակարդակը:

Մի քանի ամիս առաջ Հունաստանի հանդեպ նման դաժան վերաբերմունք էր ցույց տվել ինդեքսների մեկ այլ  միջազգային առաջատար հանդիսացող գործակալություն՝  MSCI-ն՝ նշելով, որ Հունաստանի տնտեսության ներկա վիճակը չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք դրվում են զարգացած շուկաների առջեւ:  MSCI -ն մատնացույց էր արել Հունաստանի բարձր պարտքային ծանրաբեռնվածությունը, տնտեսության ստագացիան եւ կապիտալի ներդրման հետ կապված դժվարությունները:

Հունաստանի արժեթղթերի շուկան վերջին տարիներին մի քանի անգամ պակասել էր ոչ միայն առեւտրի ծավալներով, այլեւ՝ հիմնական արժեթղթերի արժեքով:

2008-ից սկսած՝ Հունաստանի ՀՆԱ-ն կրճատվել է ավելի քան մեկ քառորդով, եւ այդ միտումը կշարունակվի նաեւ ընթացիկ տարում: Եվ միայն եկող տարի է կանխատեսվում փոքր աճ:

Հունական տնտեսությունը եւ ֆինանսական սեկտորը ծանր կորուստներ ունեցան տնտեսական ճգնաժամի արդյունքում: Հունաստանի վերցրած պետական պարտավորությունները գործնականում անմարելի են դարձել, ինչի արդյունքում այդ երկիրը դեֆոլտի շեմին էր: Միայն ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի հսկայածավալ օգնության շնորհիվ Հունաստանը չկորցրեց ֆինանսապես կարողունակ երկրի կարգավիճակը, թեեւ այսօրվա դրությամբ այդ երկրի պետական պարտքը գերազանցում է երկրի ՀՆԱ-ի  130 տոկոսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031