ԱՊԱ գործակալությանը հղում կատարելով՝ Tert.am-ը գրում է, որ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության համար մեղադրվող Օրհան Զեյնալովին, ներգաղթյալներին և ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի հնարավոր վերականգնմանը։
Հարցին, թե երկու երկրների միջև վիզային ռեժիմ կկիրառվի՞ արդյոք, նա պատասխանել է. «Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան։ Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե Ռուսաստանը բարձրացնի այդ հարցը, Ադրբեջանը կքննարկի և կարճ ժամանակահատվածում որոշում կկայացնի»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: