Մարզպետարանի աշխատողը պահանջում է հարցը գրավոր ուղղել
Հոկտեմբերի 22-ին ադրբեջանական զինուժը Վազաշեն-Պառավաքար հատվածում գնդակոծեց զինվորական ավտոմեքենա, որի հետեւանքով զոհվեց ժամկետային ծառայության զինվոր, 3-ը վիրավորվեցին: Հոկտեմբերի 22-ից մինչեւ այժմ Իջեւանից Բերդ երթեւեկությունը կատարվում է շրջանցիկ, Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ճանապարհով: Բերդի տարածաշրջանի համայնքների ղեկավարներից տեղեկացանք, որ Վազաշեն- Պառավաքար հատվածում ադրբեջանական գնդակոծությունից հետո, 9 օրվա ընթացքում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը չի այցելել Բերդի տարածաշրջան, որպեսզի ծանոթանա առկա իրավիճակին: Համայնքապետերն ասացին, որ Իջեւան-Բերդ շրջանցիկ ավտոճանապարհը բարեկարգ չէ, այդ ճանապարհի 37 կմ-ը ավտոմեքենաները հաղթահարում են 2 ժամում:
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում(www. tavush.gov.am) որեւէ տեղեկություն չկա, որ մարզպետ Ղուլարյանը հոկտեմբերի 22-ից, Իջեւան-Բերդ ճանապարհի փակվելուց հետո եղել է Բերդի տարածաշրջանում: Տավուշի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչի պաշտոնակատար Սոֆյա Վերանյանին հարցրեցինք, թե մարզպետ Ղուլարյանը նշված ժամանակահատվածում եղե՞լ է սահմանամերձ Բերդի տարածաշրջանում: Ս. Վերանյանն ասաց, որ մարզպետը վերջին 9 օրվա ընթացքում եղել է Բերդի տարածաշրջանում: «Բերդի տարածաշրջանի ո՞ր համայնքներում ե՞րբ է եղել մարզպետ Ղուլարյանը»՝ հարցրեցինք Ս. Վերանյանին:
«Ձեր հարցը գրավոր տվեք»,-ասաց մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչի պաշտոնակատարը:
Հավելենք, որ Արմեն Ղուլարյանը գերմանական GIZ կազմակերպության հրավերով այս տարվա սեպտեմբերի 24-28-ը այցելել է Գերմանիա, հոկտեմբեր 15-18-ը նա Ֆրանսիայում մասնակցել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 2-րդ համաժողովին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Է լաւ…….Դուք էլ համը հոտից հանում եք….Իրեն Հրավիրել են Կերմանիա-Ֆրանսիա…Ի շտո..
չը գնար…
Հարկ է հասկանալ որ հիմայ տարբեր -Եւրոպականցւած ենք քիչ թէ շատ -եւ ինջչպէս որն ի բուն Եւրոպացիք են հիւրընկալւում Հայաստան ՄԵՐՈՆՔ ԷԼ ԿՆՈՒՄ ԵՆ ՀՐԱՒԻՐՒԵԼՈՎ ԱՅՆ ԿՈՂՄ: