Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Հայաստանում համացանցն «ազատ», մամուլը` «ոչ ազատ» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 31,2013 16:33

«Դրա պատճառներից առաջինը մտածելու իներցիան է:Այն մեթոդները, որոնք կիրառվել էին 70 տարվա ընթացքում խորհրդային իշխանությունների կողմից և հիմա շարունակաբար մամուլի նկատմամբ կիրառվում են»,-Aravot.am-ի հարցին` ո՞րն է պատճառը, որ Հայաստանը, ըստ միջազգային տարբեր հետազոտությունների, այն երկրներից է, որտեղ համացանցն ազատ է, բայց մամուլը համարվում է ոչ ազատ, այսպես պատասխանեց «Հայաստանի ինտերնետ հասարակություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը: Մեր զրուցակիցը կարծում է, որ համացանցում այդ մեթոդներն իզորու չեն գործել, «այդ մարդիկ միայն մամուլի վրա ազդելու ձևը գիտեն , իսկ ինտերնետի վրա ազդելու ձևերը չգիտեն»: 
Մեր հստակեցմանը` «այդ մարդիկ» ասելով պարոն Սաղյանը նկատի ունի ՀՀ իշխանությունների՞ն, նա պատասխանեց. «Նկատի ունեմ նրանց, ովքեր ազդում են: Եթե ասում եք՝ անազատ է, նշանակում է ինչ-որ մեկն ազդում է: Մյուս կողմից էլ տպագիր մամուլի վրա առանձնապես ազդեցություն էլ չպետք է լինի, քանի որ շատ քիչ տպաքանակ ունեն: Բայց կան նրանց էլեկտրոնային տարբերակները, ու ազդելով տպագիր միջոցների վրա, դու ազդում ես նաև էլեկտրոնայինի վրա»:
Մեր դիտարկմանը, թե արդեն մտահոգություններ են հնչում մեր երկրում էլեկտրոնային միջոցների վերահսկողության մասին, պարոն Սաղյանն այսպես արձագանքեց. «Ես չեմ լսել, որ ՀՀ-ում նման քաղաքականության մասին խոսեն: ՌԴ-ում օրենսդրական, վարչական մեթոդներով սահմանափակում են որոշ կայքերի գործունեությունը: Օրինակ` մի քանի չինովնիկներ զբաղվում են այդ գործով, և նրանց բողոքի, հետազոտությունների հիման վրա կայքեր են փակվում»:
Մեր հարցին՝ շուտով մենք էլ ենք անդամակցելու Մաքսային միությանը, գուցե այս համատեքստում էլեկտրոնային վերահսկողություն, այնուամենայնիվ, մեր երկրո՞ւմ էլ սահմանվի, պարոն Սաղյանն այսպես արձագանքեց. «Մաքսային միությունը մեր ինքնիշխանությունը չի փոխելու: Համապատասխանեցումը կարող է վերաբերվել միայն մաքսային օրենսդրությանը, մյուս օրենքներին այն չի վերաբերվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031