Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ հակամարտության հարցը չեն քննարկել

Հոկտեմբեր 31,2013 16:04

«Երեկ և այսօր ՀՀ բարձրաստիճան այրերի հետ տեղի ունեցած հանդիպումներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկումներ չեն եղել: ԵՄ-ն ամբողջովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող գործընթացին: ԵՄ-ն ցավում է, որ վերջին մի քանի տարիներին առաջընթաց այս հարցում չի եղել, և ԵԽ շատ ներկայացուցիչները ձգտում են գործընթացի ակտիվացմանը»,- Հայաստանի խորհրդարանում համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը արդյո՞ք նախագահը ներկայացրել է իրեն այն պատճառները, թե ինչու Հայաստանը նման շրջադարձային որոշում կայացրեց` Մաքսային միությանը միանալու առումով, պարոն Ցաբրնոխը միայն նշեց. «Եթե մի պատճառ եք ուզում իմանալ, ես հիշում եմ ազգային անվտանգությունը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031