Ավարտվում է ԶԼՄ-ների միջեւ անդրանիկ սպարտակիադան:
Նոյեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Երեւանի հրաձգության ՄՊՄԴ-ում (հասցե` Վիլնյուսի 4/3) կկայանա ՀԱՕԿ-ի եւ «Առավոտ» օրաթերթի համատեղ կազմակերպած ԶԼՄ-ների միջեւ անդրանիկ սպարտակիադայի եզրափակիչ մրցումը:
Լրատվամիջոցների աշխատակիցները կմրցեն օդամղիչ հրացան, 10 մետր մրցաձեւում (տղամարդիկ եւ կանայք): Հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: Հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 8-ն է: Հաշվառման համար Հրաձգության ՄՊՄԴ ներկայանալ ժամը 11:00-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ