2013 թվականին ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի համար հասկանալի էր, որ մեր օրենսդրությունը եվրոպականին համապատասխանեցնելու համար բյուջեից տրամադրվել էր 2 միլիոն դրամ`թարգմանությունների եւ այլնի համար, բայց հիմա, երբ արդեն գիտենք, որ ԵՄ-ի հետ քաղաքականապես եւ տնտեսապես չենք ասոցացվում եւ ինտեգրվում, այդ պարագայում նույն գումարը պահպանել՝ մեր օրենսդրությունը Մաքսային միությանը հարմարեցնելու համար, տիկին Զոհրաբյանը չի հասկանում: Այսօր խորհրդարանում 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր այդ մտահոգությունները նա բարձրաձայնեց ու ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից հետաքրքրվեց` չի՞ կարծում նա, որ սա արդարացված մոտեցում չէ:
Պավել Սաֆարյանն ասաց, որ տիկին Զոհրաբյանի մտահոգություններն ընկալելի են. «Հարցադրումը կքննարկվի, եւ եթե կառավարությունում տեսնեն, որ ավելի քիչ փաստաթղթեր պետք է թարգմանեն, կվերանայեն գումարի չափը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ