Լրահոս
Օրվա լրահոսը

Անրի Ռենո. «Կարևոր է, որ ֆրանսերենը լինի նաև բիզնեսի լեզու»

Հոկտեմբեր 31,2013 13:59

Համաձայն ֆրանսերենի և ֆրանկոֆոնիայի տարածման իր կանոնադրական առաքելությանը` Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի հայաստանյան ամբիոնն այսօր Հայաստանում Ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) հրավիրել է Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնների միջազգային ցանցի տարեկան ժողովը:

Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի 14 ամբիոնները գործում են աշխարհի 5 մայրցամաքներում և նպատակ ունեն խթանելու ֆրանկոֆոնիայի զարգացումը բազմալեզվության համատեքստում:
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան տարեկան ժողովի կայացումը մեր երկրում խորհրդանշական համարեց` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2012 թվականին Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ: «Այն կարևորվում է նաև Հայաստանում բազմալեզվության և միջազգային ինտեգրման զարգացման համատեքստում»,- հավելեց Ժան-Ժակ Մոնտուան:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն իր խոսքում կարևորեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի դերը` Հայաստանում ֆրանկոֆոնիայի զարգացման գործում: Նա նաև ընդգծեց, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանն այն կարևորագույն և գլխավոր օղակն է, որը խթանում է ֆրանկոֆոնիայի զարգացումը: «Կարևոր է, որ ֆրանսերենն այսօր լինի ոչ միայն մշակույթի ու գրականության, այլև բիզնեսի լեզու»,- ասաց դեսպանը:
Նշենք, որ ժողովին մասնակցում են պատվիրակներ Եգիպտոսից, Լիբանանից, Վիետնամից, Ֆրանսիայից, Ռումինիայից, Իտալիայից, Բուլղարիայից, Չինաստանից, Սենեգալից, Կանադայից, Կամերունից, Բուրկինա Ֆասոյից և այլ երկրներից:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031