Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյանը չի կարծում, թե ճարտարապետները իրար կվիրավորեն

Հոկտեմբեր 31,2013 13:12

Aravot.am-ը Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեց՝ մտավախություն չունի՞, որ նոյեմբերի 16-ին կայանալիք համագումարին կկրկնվի նույն սցենարը, ինչը պատահեց գրողների, կոմպոզիտորների միությունների համագումարների ժամանակ, այսինքն մարդիկ անցան անգամ փոխադարձ վիրավորանքների:

«Չգիտեմ ճիշտն ասած, հիմա մի տեսակ ամեն ինչն այնքան անկանխատեսելի է, բայց մյուս կողմից էլ միմյանց վիրավորելու տրամադրություններ կարծես թե չկան»,- ասաց ճարտարապետների միության գործող նախագահը:
Իսկ արդեն գծագրվա՞ծ են հնարավոր թեկնածուները՝ այս հարցի վերաբերյալ էլ պարոն Մինասյանը պատասխանեց. «Չեմ լսել ճիշտն ասած, ընդհանրապես մենք ինչքան համագումար ենք արել, հենց այդ ժամանակ են թեկնածուներ առաջարկվել…Համագումարի ժամանակ տեղից առաջարկվում են թեկնածություններ, հաստատվում, եւ մարդիկ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում են»:
Պարզեցինք, որ Հայաստանի ճարտարապետների միությունն ունի 700 անդամ, Մկրտիչ Մինասյանն էլ նախագահում է 2002 թվականից: Նա նաեւ հայտնեց, որ ի տարբերություն մյուս ստեղծագործական միությունների, իրենք ամեն երկու տարին մեկ համագումար են անում: Ճարտարապետների միությունը վերջին անգամ 2011 թվականին է համագումար անցկացրել: Այս տարի համագումարը պետք է կայանար մարտ ամսին, սակայն մի քիչ ձգվել է, որովհետեւ, ինչպես Aravot.am-ին փոխանցեց գործող նախագահը, ինքը նաեւ Ճարտարապետների միության միջազգային ասոցիացիան էր նախագահում՝ ռոտացիոն կարգով: «Այդ պարագայում հարմար չէր Հայաստանի ճարտարապետների միության համագումար անելը, այժմ, երբ միջազգային ասոցիացիայի նախագահությունը տարա, հանձնեցի ղազախներին, հանգիստ կարող ենք մեր համագումարը անցկացնել»,-նշեց մեր զրուցակիցը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031