Լրահոս
Օրվա լրահոսը

Տեմպի կորուստ

Հոկտեմբեր 31,2013 13:30

Նախագահի անհապաղ հրաժարականի պահանջն առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 1992-ի ամռանը: Հանրահավաքներից մեկի ժամանակ ԱԺՄ-ական Դավիթ Վարդանյանը՝ փաստելով, որ իշխանությունների ապաշնորհ քաղաքականության պատճառով թշնամու արկերն ընկնում են Հայաստանի տարածքի վրա, հայտարարեց, որ հետեւաբար նախագահ Տեր-Պետրոսյանի՝ իշխանության մնալու ամեն մի ժամն ու րոպեն կործանարար հետեւանքներ կունենան մեր երկրի համար: Մոտավորապես նույն ժամանակներում` 1997-ին լուսահոգի Տիգրան Հայրապետյանը հոդված էր գրել, որը կոչվում էր « Արքայական ցուգցվանգ», որտեղ ապացուցվում էր, որ նույն առաջին նախագահը ոչ մի լավ քայլ չունի, եւ ամեն մի քայլ բերելու է իրավիճակի վատթարացման:

Ուզում եմ ասել՝ թե փաստարկները, թե ձեւակերպումները 21,5 տարում չեն փոխվել, եւ դա օբյեկտիվ հիմք ունի. Հայաստանը երբեք երանելի, անվտանգ վիճակում չի եղել եւ տեսանելի ապագայում, ցավոք, չի լինի՝ դրսից, ներսից եղել են, կան եւ կլինեն մահացու սպառնալիքներ, որոնք պարբերաբար հարցականի տակ կդնեն մեր պետության գոյությունը: Ընդդիմությունը մշտապես ասել եւ ասելու է, որ սպառնալիքներն առաջանում են իշխանության ապաշնորհ քաղաքականության պատճառով, եւ միակ ելքը նախագահի հրաժարականն է: Կարող եք չկասկածել՝ ով էլ լինի Հայաստանի 4-րդ նախագահը, եւ երբ էլ նա զբաղեցնի այդ պաշտոնը, դրանից ամենաշատը կես տարի անց ընդդիմությունը կհայտարարի, որ վիճակն աղետալի է, եւ կպահանջի այդ նախագահի անհապաղ հրաժարականը:

Ես այդ 21,5 տարիների ընթացքում միշտ այդ պահանջներին դեմ էի, բայց ոչ այն պատճառով, որ մեր երեք նախագահներն անթերի են եւ մշտապես, բոլոր իրավիճակներում ճիշտ որոշումներ են ընդունել: Ճիշտ հակառակը՝ երեքն էլ կոպիտ սխալներ են գործել: Թերեւս դրական առումով կառանձնացնեի առաջին նախագահին, որը մինչեւ 1994 թվականի մայիսը երկիրը տարավ շատ նեղ եւ միակ հնարավոր «միջանցքով»: Բայց ահա զինադադարից հետո, երբ եկավ պետական շինարարության ժամանակը, նա գնաց ուժային, «սապոգային» ճանապարհով՝ հիմք դնելով այսօրվա արատավոր համակարգին:

Ես հրաժարականներին դեմ եմ երկու պատճառով: Առաջինն այն է, որ անարդարության, կոռուպցիայի, թալանի համակարգը, որը եղել է եւ կա Հայաստանում, պայմանավորված չէ նախագահի անձով: Համակարգը գործում է այն պատճառով, որ մենք ունենք շատ քիչ քաղաքացիներ, մենք ունենք բնակչություն եւ իշխանություն: Ընդդիմադիրները մոլորության մեջ են, երբ կարծում են, որ Բաղրամյան 26-ը «գրավելով»՝ նրանք կփոխեն իրավիճակը: Իսկ արտաքին հարվածների ուժգնությունը ուղիղ արտացոլումն է պետական համակարգի թուլության:

Երկրորդ պատճառն ավելի պրագմատիկ է՝ ոչ մի նախագահ ընդդիմության պահանջով հրաժարական չի տա: Այդ պահանջը միայն վնաս է բերում ընդդիմությանը, որովհետեւ նույն շախմատային լեզվով ասած՝ տեմպի կորուստ է, երբ դու առաջ ես քշում քո ֆիգուրը, հակառակորդդ հակաքայլ է ձեռնարկում, եւ դու ստիպված ես այդ ֆիգուրը նույն տեղը դնել: Քո դիրքը մնում է նույնը, իսկ մրցակցիդ դիրքը լավանում է:

 ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (19)

Պատասխանել

  1. Vardan says:

    Պրն. Աբրահամյան, Դուք դեմ եք հրաժարականի՞ն, թե՞ հրաժարակականի կոչին

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Կոչերին, քանի որ դրանք պատրանք են ստեղծում, թե խնդիրը նախագահի անձի մեջ է: Հրաժարականը ոչ մի բան չի փախի, միայն նոր ընտրությունների հետ կապված անհարկի լարցածություն կառաջացնի:

  2. Արմեն says:

    Այո էլի այո ու շատ այոներ: Անչափ համաձայն եմ մենք չունենք կամ լավագույն դեպքում շատ քիչ

    ունենք ՀՀ քաղաքացիներ մենք ունենք ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ:

    Դեռ պիտի այդ տերմիներն էլ սահմանվեն ( գոնե զրուցակիցներիս մեջ ), որովհետև յուաքանչյուրը

    իր պատկերացումով է մոտենում տերմիններին:

    Այսօր կարդացի, կարծեմ Գերմանիայում էր պատահել` տաքսու վարորդը 200 000 եվրոն

    վերադարձրել էր ուղևորին….

    • Արամ says:

      Հա, Արմեն ջան, Սերժն ու Լիսկան, զինդատախազն ու Լֆիկը ամեն ինչ անում են, որ ՀՀ բնակչությունը վերածվի ՀՀ քաղաքացու:
      Դե մի տարաբախտ Նախագահն ինչ անի, հո Սահակաշվիլու նման, մի քանի հոգով գողականը արմատախիլ չի անելու, բա ընդհանրապես ընտրող չունենա, բա հո ինվեստիցիաները խրախուսող քայլեր չի անելու, բա էսօրվա օլիգարխների էրէխէքը հո Օպել չեն քշելու: Սենց լավ ա:

    • Hakob says:

      հետո՞,
      ի՞նչ զցուցանե “առակտ”

      երկար ժամանակ աշխատել եմ գերմանական /ծրագրավորման/ ֆիրմայի համար Հայաստանումմ, որի “տերերը ” զտարյուն գերմանացիք էին: նրանք հիմնականում զբաղված էին փող լվալով Հայաստանում, ու ոչ Հայաստանում էին նալոգ տալիս, ոչ էլ գերմանիայում…
      հիմա, մի քանի քայլի վրա իմ տնից մի խմորեղեմի մեծ ֆիրմա կա: այնտեղ աշխատում են միայն գերմանացիք: արտադրում են հիանալի խմոեղեններ և ես հաճախ եմ օգվում:
      ունեն նաև խանութ, որը վաճառքը կատարում է միայն քյաշով, ու ես մեծամասամբ վստահ եմ, որ համարյա թե նալոգ չեն մուծում:

      իմ “առակը” ինչ կցուցանե: – որ մարդիկ ամեն տեղ էլ մարդիկ են: նույն քիթն ու բերանն է: իզուր տեղը ձեր համար “կուռքեր” մի ձուլեք: մանավանդ որ ձեր “ձուլածոն” սառույցից է, ու արագ հալվում է:
      ….
      հա, թող գտնելու մասին: մի որոշ ժամանակ առաջ էլ ամերիկայում մի անտուն/մեր տերմինալոգիայով -բոմժ/ գտել էլ մի խոշոր գումար պայուսակի մեջ /խոսքը հազարավոր դոլարնեի մասին էր/ ու հանձնել էր փոլիս: միևնույն ժամանակ նույն ԱՄՆ- ում մի 100 դոլարի համար մարդ են սպանում: համ ֆիզիկապես, իսկ ավելի հաճախ- ամեն քայլափոխին- հոգեպես:

  3. ՀԲՀԿ խոսնակ says:

    Լիովին համամիտ եմ: Քաղաքականապես ակտիվ հասարակությունը միշտ դաժան ճնշումների կենթարկվի, երբ չկա ընտրված նախագահ, իսկ ընտրված նախագահ երբեք չի լինի: Մեր դեմ խաղ չկա, նույնիսկ չերազեք:

  4. mardagel says:

    Այո, շատ ճիշտ էք ասոում «շատ քիչ ունենք ՀՀ քաղաքացիներ մենք ունենք ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ». Գերմանիայի քաղաքացիները ունեն հավասար իրավոնքնր եվ պարտականություններ.

    Երբ գերմանացին տեսնում է որ իր դիմացի վարորդը կանոները խախտում է , նա անմիջապես գրում է խախտողի համարանիշը եվ ներկայացնում ավտոտեսչություն.

    Դա ոչ թե «գործ տալ է » համարվում , այլ իր պետության նկատմամբ հարգանք եվ իր անձնական իրավունկների պաշտպանում. Քի որ նա գիտի որ խախտողը կպատժի եվ արդյունքում բոլորը կվարեն առանց խախտումի.

    Եվ այդ նոյն «հայատանի բնակիչը» գնալով Գերմանիա ապրում է նույն Գերմանական օրենքներով դառնոմ օրինակելի Գերմանական քաղաքացի եվ դրանով հպարտանում , քանի որ «ոչ թե օրենքներից է փախել , այլ օրենքերի երկրում է ուզում ապրել» .

    • Mariam says:

      Թույլ տվեք Ձեր վերջին մտքի հետ չհամաձայնել: Մեր քաղաքացիների մեծ մասը, հատկապես վերջին տարիներին արտագաղթածները, Գերմանիայում առանձնապես լավ համբավ չունեն, քանի որ հիմնականում իրենց ապրուստը վաստակում են ապօրինի, այդ թվում նաև գողությամբ: Ինքս եմ անձամբ հանդիպել Գերմանիայից եկածների, որոնք գլուխ էին գովում, թե ինչ հեշտությամբ են նրանց խանութներից ՛շոր-մոր՛ գողացել:
      Մի հայ իրավաբան էլ, որը Գերմանիայում էր աշխատում, պատմում էր, թե ինչպես է ՛գետինը մտնում՛, երբ ամեն անգամ դատարանում ստիպված է որևէ հայի պաշտպանել, որը մանր-մունր ապօրինություններով է իր գոյությունը պաշտպանում:
      Այնպես որ, նույնիսկ Գերմանիայում մեր քաղաքացիները մեծ մասը չի սովորում օրենքը հարգել:

  5. ²Ý·»ÉÇݳ ¶³ëå³ñÛ³Ý says:

    Մասնակիորեն համաձայն եմ հեղինակի հետ: Վերջերս պատահաբար կիսակատակ և կիսալուրջ մի բանաձև ի հայտ եկավ խոսքի մեջ. “Հայաստանում մնացել են գյուղացիներ, գեղացիներ, գեղցիներ և մի քանի “հայեր”: В данный момент у меня нет желания давать более подробный комментарий. Но факт остается фактом, что в Армении проживают не граждане этой страны. Каждый из нас при малейшей возможности готов вырваться из этого ада. Сколько себя помню, после возвращения с учебы в Москве и активного участия в общественной жизни страны (за 23 года) ничего не изменилось. Яркие представители оппозиции 90-ых гг.- Вазген Манукян, Паруйр Айрикян, Ваан Ованесян, Арташес Гегамян, Виктор Даллакян и т.д.- все они уютно “сопят” по своим углам с кусочком “подброшенного пирога” за молчание. Можно подготовить хороший материал о нашей оппозиции – до и после получения “пирогов”. Востребован ли такой материал? Трудно однозначно ответить, но для истории и потомков – однозначно нужно, хотя и мы вовсе не научились извлекать утовков из истории.

  6. Hakob says:

    Հայաստանին ընդանրապես պետք է փակել այս արատավոր, հանցագործ խեղկատակությունը. որը կոչվում է “իշխանություն դեմոկրատական ընտրություն”:

    Հայաստանին պետք է տրադիցիոն թագավորական իշխանություն, այսինքն միապետ, ժառանգապես փոխանցվող իշխանությամբ:

  7. Narek says:

    ◘Նախագահի անհապաղ հրաժարականի պահանջն առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 1992-ի ամռանը:
    ◘Համակարգը գործում է այն պատճառով, որ մենք ունենք շատ քիչ քաղաքացիներ, մենք ունենք բնակչություն եւ իշխանություն:
    ◘…ոչ մի նախագահ ընդդիմության պահանջով հրաժարական չի տա..
    Դու գիտես, որ քեզ չեն հասկանում, Արամ, ու դեռ երկար ես գրելու` ուզում եմ ասել.. 😀

  8. Արմեն says:

    Տխուր է, ասեմ ինչու, անգամ հազար տոկոսանոց փաստ է, որ դեռ քաղաքացի չենք, դեռ հարցերը
    անընդմեջ ուզում ենք ծանոթով կամ փողով լուծել, սակայն կա բնական ճանապարը, որին չենք էլ մտածում դիմելու:
    Մի խոսքով դժվար է հարգելիներս ձեր հետ քննարկում սկսելը, որովհետև ամենացցուն փաստն անգամ մի ակնթարթում տանում կապում եք նախագահի հետ: Բա դուք անելիք չունեք, միայն նախագագահինն է անելիքը: Այդպես չի կարող լինել, դա ցնորք է:
    Գործ չենք ուզում անել, իսկ բանբասել ինչքան ուզեք:
    Ահա ձեզ փաստը մի անգամ էլ, սական ուշադիր կարդացեք իմ համոզմամբ հոյակապ հոդվածը Ա. Աբրահամյանի ու էլի ուշադիր կարդացեք մեր բոլորի արձագանքները: ՈՒղղակի թևաթափ է լինում մարդ, մեր գիտակցությունը մինուս է, ոչ թե զրո:

    • Լուիզա says:

      Համաձայն եմ, միայն նախագահով հարց չի լուծվում։ Մինչև «քյասար ճամփի» հարցը չլուծվի, մարդիկ չեն կարողանա իրենց քաղաքացի զգալ։ Մեզ միշտ ասում են ստեղծարար, խելացի, բայց բանից պարզվում է, թե մենք աշխարհի ոչ մի ազգից չենք տարբերվում, ոչ էլ որևէ ազգից վատն ենք։ պարզապես պետք է գիտակցել, որ ժամանակավոր այս կացարանում, որ կոչվում է երկիր մոլորակ, մենք ոչինչ չունենք բացի մեր ստեղծած անունից, անկախ այն հանգամանքից նախագահ ես, թե գործազուրկ։«Քյասար ճանապարհ» փնտրելու սինդրոմն է մեզ էս դուռը հասցրել, իսկ լֆիկներն ու մյուսները ավելի լավ են յուրացրել էդ անիծյալ արվեստը։ Ուշքի եկեք, հասարակ ժողովուրդ, նախագահ, լֆիկներ…

  9. Spartak says:

    Հայաստանցիներիս տունը քանդվեց այն օրից, երբ Տեր-Պետրոսյանը /ինքն էլ մի բան չէր/ հրաժարական տվեց, ու ղարաբաղցիները լցվեցին Հայաստան: Մեջ-մեջ արեցին ամեն ինչ՝ արևածաղկի սերմ վաճառողի եկամտից սկսած վերջացրած ժեկ-ի ամենացածր պաշտոնը:Այսքանը:Կարդում եմ բոլորիդ մեկնաբանություններն ու զարմանում, որ հավատում եք իշխանափոխությանը:Չի~ լինելու:Կլինի, բայց էլի՝ ղարաբաղցի, որը իշխանափոխություն չի նշանակում:Ուրիշ բաներ են պետք, թե ինչ՝ չեմ պատկերացնում:

    • Mariam says:

      Հարգելիս, քանի դեռ մենք ղարաբաղցի, լենինականցի, ապարանցի, սպյուռքահայ, 3-րդ մասցի ենք տարանջատում, այո, չի լինի: Եթե ղարաբաղցիները կարողացել են մեր երկրի ղեկը իրենց ձեռքը վերցնել, ուրեմն մենք՝ հայաստանցիներս, ներեցեք, չեմ ուզում անհատների վրավորել, հիմարների հավաքածու ենք:

  10. Կարո Մելիքյան says:

    Ամենայն դեպս, պ.Ա.Աբրահամյան, թույլ տվեք,ինչ որ տեղ, Ձեզ հետ չհամաձայձայնվել։ Վերջապես, մարդկության պատմությունը «գրված» է առանձին անհատների կողմից՝ կարող եմ բերել շատ ու շատ օրինակներ, սկսած՝Մակեդոնացուց…Հուստինյանոս,Չինգիզ Խան,…ինչու չէ՝Նապոլեոն, Ջ.Վաշինգտոն,Ստալին եւ կարեւոր չէ,նրանք այսօր ընկալվում էն՝ դրական,թե բացասական առումով,բայց ժամանակին, նրանք էին շարժիչ ուժերը։Այժմ մեր պարագայում՝ 90-ականներին կար ժողովրդի հուժկու ձայնը,որը ստիպում էր տարբեր «կոմիտեների» ոգեվորել եւ,ինչ որ տեղ ականջալուր լինել այդ ձայնին,եւ կատարել միակ ճիշտ քայլերը «շախմատային» դաշտում։
    ….Ամենամեծ դժբախտությունը մեզ մոտ այն է,որ՝«ընտրված»,կան չնտրված լիդերը ՝«բազկաթոռին» տիրելով,՝միշտ անուրջնեերի մեջ է ընկնում ,հավանաբար,այդ բազկաթոռը շատ տաքուկ ու փափուկ է,իսկ ժողովրդին էլ ձայնահեղձ է անում։ ԼԻԴԵՐԸ ,չպետք է, «անգլիական թագուհու» նման միյայն ըմբոխշնի,պետք է ցույց տա,որ երկիրը «անտեր» չէ, այ՝ այստեղ է զգացվում անհատի դերը,որը մենք չունենք,եւ որտեզ էլ առաջանում է ԼԻԴԵՐԻ փոփոխության տրամաբանական պահանջը։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031