Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեղեցին հնարավոր է բարեգործական պահպանակներ էլ բաժանի ընտանիքներին». վերապատվելի Միքայելյան. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 31,2013 12:56

«Հայ Ավետարանական եկեղեցու կանոնադրությունը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության մեջ դավանանքի եւ խոսքի ազատության հիմունքներին: Ավետարանական եկեղեցին իրականացնում է սեռադաստիարակչական եւ անբարոյական քարոզարշավ՝ իրենց ճամբարներում, գործում է աղանդների նման, քանի որ վերամկրտում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հետեւորդներին՝ հակասելով Հայ Եկեղեցու կանոնադրությանը: Ավետարանական եկեղեցին, ներկայանալով իբեւ բարեգործական կազմակերպություն, խուսափելով պետտուրքերից եւ հարկային վճարումներից, կատարում է մի շարք ապօրինի գործողություններ՝ իրականացնելով փողերի լվացման գործընթաց»,- այսօր «Հայելի» ակումբում Ավետարանչական ընկերակցության հայաստանյան մասնաճյուղի Արագածոտնի գրասենյակի ղեկավար, Հայաստանյաց ավետարանական եկեղեցու հովիվ, վերապատվելի Արմեն Միքայելյանը եւ Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը այսպիսի հայտարարությամբ հանդես եկան:

Վերապատվելի Արմեն Միքայելյանը 15 հոգու հետ կարգալույծ է արվել այս տարվա օգոստոսի 5-ին, իր խոսքերով՝ սեռադաստիարակության մասին ըմբոստանալու պատճառով: Չնայած դրան՝ նա Արագածոտնի մարզում իր ծառայությունները շարունակում է. «Իմ պատերազմը, գոռում-գոչումը եկեղեցու նկատմամբ չի: Ավետարանական եկեղեցին երբեւիցե աղանդավորական չի եղել, հիմա է, որ աղանդների պես է գործում: Ես ոչ թե Ավետարանական եկեղեցու դեմ եմ, իմ նպատակն այն չէ, որ եկեղեցին Հայաստանում չգործի, դա իրենց նպատակն է: 7 եկեղեցի արդեն փակել են՝ առանց որեւէ բանի: Եթե իմ հետ խնդիր ունի, իմ հետ թող լուծեն հարցը, ոչ թե 15 հոգի իմ հետ հեռացնեն՝ բացատրելով, որ արտադրությունը փակվել է: Ես որպես հովիվ եմ ընդունվել, բայց ինձ ազատել են՝ որպես արտադրամասի նոր տեխնոլոգիային չհամապատասխանող ինչ-որ բան»:

Նա պնդեց, որ իր նպատակը վերականգնվելը չէ աշխատանքում. «Ես չեմ ընդունում անօրեն որոշումներ, դրա համար եմ այս շապիկը հագել: Եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոսն է, ոչ թե մարդ: Իրենք իրենց սխալի համար ներողություն պիտի խնդրեն: Բայց մինչ այսօր սեռադաստիարակության համար ներողություն իրենք չխնդրեցին: Այնպես չի, որ ես նեղացած եմ, հայերեն ասած՝ աբիժնիկ եմ, որ ինձ հեռացրել են, նոր եմ բողոքում, ես միշտ ասել եմ այս մասին: Սկզբից ասել եմ, որ մեր մեջ հարցերը լուծենք: Բայց մարդիկ չընդունեցին»:
Վերապատվելի Միքայելյանը նաեւ նշեց, որ «Արդարադատության նախարարությունը զգուշացրել էր, որ իրենք անհարկի վերաբերմունք են ցուցաբերում ՀՀ պաշտոնյաների նկատմամբ էլ՝ ցանկացած հարցադրում չեն փաստում: Սեռական դաստիարակությունը համարել էին բարեգործական: Եթե այսպես շարունակվի, հնարավոր է իրենք բարեգործական պահպանակներ էլ բաժանեն ընտանիքներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031