Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստականները վախենում են ռեադմիսիայից

Հոկտեմբեր 31,2013 12:49

Սպասվում է, որ ԱԺ հաջորդ քառօրյայի ժամանակ խորհրդարանը կվավերացնի նախագահի կողմից ԱԺ ներկայացված երկու միջազգային համաձայնագիր։

Դրանցից առաջինը 2012թ. դեկտեմբերի 17– ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև վիզաների տրամադրման դյուրացման» մասին համաձայնագիրն է, իսկ մյուսը 2013թ. ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը։

Այս համաձայնագրերից հատկապես վերջինի վավերացումը մեծ արձագանք է ստացել եվրոպական սփյուռքում, որը վերջին 20 տարիներին զգալիորեն ստվարացել է Հայաստանից արտագաղթածների հաշվին։ Եվրոպայում փախստականի կարգավիճակով ապրող հայաստանցիները մտահոգություն ունեն, որ այդ համաձայնագրի ստորագրումից հետո Եվրամիության անդամ երկրներում իսկական որս կսկսվի ՀՀ քաղաքացիների նկատմամբ, և նրանց անմիջապես ռեադմիսիայի կենթարկեն Հայաստան։

Հայաստանը Եվրամիության անդամ 28 երկրներից 13-ի հետ արդեն կնքել է ռեադմիսիայի պայմանագիր։ Դրանք այն երկրներն են, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ավելի հաճախ են դիմում ապաստան ստանալու խնդրանքով։ Սակայն, ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2012 թվականին այդ 13 երկրները միասին 31 դիմում են ներկայացրել Հայաստանի Հանրապետությանը՝ քաղաքացիների հետհանձնման համար։ Սա նշանակում է, որ, եթե Հայաստանը Եվրամիության հետ վավերացնի հետընդունման համաձայնագիրը, միևնույն է Եվրոպայում գտնվող հայաստանցիներին բռնությամբ Հայաստան վերադարձնելու վտանգն առանձնապես չի մեծանա։ Համենայն դեպս, այդպես են վստահեցնում հայ պատգամավորները, ովքեր հասկանում են, որ իրենց գործունեության նկատմամբ դժգոհություն կարող է առաջանալ նաև Եվրոպայում։ Հայ փախստականներն ասում են, որ իրենք, Հայաստանից փախչելով անգամ, չեն կարողանում ազատվել Հայաստանի իշխանական մարմինների կողմից իրենց սպառնացող վտանգներից։

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031