Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթողիկոսը՝ «կլանային հեղինակություն»

Հոկտեմբեր 31,2013 12:46

2008թ. նոյեմբերի 3-ին ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը հանդիպում է ունեցել ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդի հետ, որից հետո ԱՄՆ պետդեպին ուղարկած զեկույցում կաթողիկոսին ներկայացրել է որպես քաղաքականապես ոչ տեղեկացված կլանային հեղինակություն։

«Վիկիլիքսյան» բացահայտումների միջոցով հանրային շրջանակներին հասանելի դարձած հերթական փաստաթուղթը ներկայացնում է հենց այդ հանդիպման մանրամասները։ ԱՄՆ դեսպանի եւ կաթողիկոսի զրույցի ընթացքում, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են տարածաշրջանային քաղաքականության հարցերը, Վրաստանում հայոց եկեղեցիների շուրջ ստեղծված դրությունը։ Մ. Յովանովիչն ընդգծել է տարածաշրջանային հիմնախնդիրների կարեւորությունը։ Նա հիշեցրել է սեփական մոտեցումները Հայաստանի եւ նրա հարեւանների միջել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ու դրանք համարել մեր երկրի առաջնային խնդիրներից մեկը։ Ի պատասխան դեսպանի խոսքերի՝ կաթողիկոսն իր լավատեսական մոտեցումն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ սկսված գործընթացի շուրջ։ Կաթողիկոսը խոսել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ եզրափակելով. «ԱՄՆ-ի օգնությամբ Թուրքիայի եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրների կարգավորումը խիստ մոտ է»։

Նժդեհ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031