Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերաքննիչը մերժել է բողոքը՝ թաքցնելով կարեւոր ապացույցը

Հոկտեմբեր 31,2013 12:39

Majlumyan_1

Այսօր փաստաբանների պալատում ասուլիս էր հրավիրել ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեժլումյանը:

Նա անդրադարձավ իր վստահորդ ԳառնիկԿոբալյանի եւ նրա 4 հոգանոց ընտանիքի  գործին:

Կոբալյանները վաշխառու Կ.Եղիազարյանից ամիսը 5 տոկոսով 7000 ԱՄՆ դոլար գումար են վերցրել, որի դիմաց իրենց բնակարանը, որպես երաշխիքի միջոց, «շինծու առուվաճառքի պայմանագրով» ձեւակերպել են վաշխառուի անունով: Կ.Մեժլումյանը տեղեկացրեց, որ գործարքից 4 ամիս հետո վաշխառուն բնակարանը վաճառել է մեկ այլ «հայտնի վաշխառու» Ա.Գալստյանին, որի նկատմամբ հարուցված է քրեական գործ, որը հետախուզվում է, որը 26 նմանատիպ գործարքների արդյունքում նույնքան բնակարաների տեր է դարձել:

Կոբալյանները բնակվում են իրենց բնակարանում, բայց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանի վճռով վտարվել են  իրենց բնակարանից: Փաստաբանն առաջին ատյանում հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ, դատարան է ներկայացրել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի ավագ քննիչ , ոստիկանության կապիտան Հ.Դելեյանի որոշումը՝ քրեական գործ հարուցելու մասին, ինչը դատարանն ընդունել է վարույթ, սակայն չի կասեցրել քաղաքացիական գործի վարույթը եւ հայցի հետ կապված դատական ակտ է կայացրել:

Գառնիկ Կոբալյանի ներկայացուցիչը բողոք է բերել վերաքննիչ քաղաքացիական դատարան, նախագահող Ամրահի Պետրոսյանի կողմից բողոքը մերժվել է, արձանագրվելով.«Միջնորդությամբ հայցվորները հայտնել են, որ քրեական գործ հարուցելու որոշմամբ հիմնավորվել է…Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն չէր կարող դրվել դատական ակտի հիմքում, այն պարզ պատճառով, որ այդ ապացույցը պարզապես բացակայում է, դատարանին չի ներկայացվել»:

Կարեն Մեժլումյաննն ասում է, որ իրականում քրեական գործ հարուցելու որոշում-ապացույցը կա գործի նյութերում, ինչը հաստատվում է նաեւ  գործի նյութերից արված լուսանկարով, որի վրա առկա է նաեւ դատարանի ձեւակնիքը: Ըստ փաստաբանի, կան կոռուպցիոն տարրեր կատարվածի մեջ, եւ հարցնում է՝ ինչպե՞ս կարող է վերաքննիչ դատարանը նման վճիռ կայացնել, եթե գործում առկա է եղել իրեն կարեւոր ապացույցը:

Նոր երեւան եկած հանգամանքների հիմքով փաստաբանը հոկտեմբերի 7-ին դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան:

Ի դեպ, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում գործը քննել է Հովհաննես Մելքոնյանը, սակայն վերաքննիչը արձանագրել էր, թե գործը քննել է Ա.Հովսեփյանը:

Բարեբախտաբար, մարզում նման դատավոր կար, սակայն վերաքննիչը հայցը քննած դատավորի անունը նույնպես «փոխել» էր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. susan says:

    դեռ այդ կաշառակեր դատավոր-դատախազները վիրավորվում են, որ միպ-ը իրենց մեղադրում է կոռուպցիայի մեջ. բոլորս էլ քաջ գիտենք, թե տասնամյակներ շարունակ ինչ է կատարվում դատական համակարգում. շատ դեպքերի ենք ականատես եղել, շատ ենք լսել. այնպես, որ թող այդպես անմեղի տեսք չնդունեն.

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031