Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադ) որդին հերթական անգամ հայտնվել է ոստիկանությունում ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Իսկ ահա պատգամավորը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում տարածված լուրերը համարեց թյուրիմացություն՝ նշելով, թե իր երեխաները դաստիարակված են։
-Ի՞նչ դուբինկաներ, այդ ի՞նչ ասելու բան է, սենսացիա եք ման գալիս, մեր երեխաներն այնպիսի դաստիարակություն են ստացել, որ նման բան չի կարող լինել։
– Պարոն Համբարձումյան, ինչո՞ւ եք զայրանում, սա առաջին դեպքը չէ, որ Ձեր հարազատները հայտնվում են սկանդալային պատմության կիզակետում։
– Էլ ո՞ւմ հետ է եղել, որ ասում եք։
Կարդացեք նաև
– Հիշո՞ւմ եք 2010թ. Երեւանի պետական համալսարանի մոտ Ձեր քրոջ որդու հայտնի կրակոցները։
– Այդ դեպքում մենք տուժող ենք եղել, եւ հետո՝ թացը չորին խառնել չի կարելի։ Ես պնդում եմ, որ իմ երեխաները դաստիարակված են, ու նման բան չկա։ Հետեւեք գործին եւ կտեսնեք:
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում