Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիի գումարտակի Թալինի հրամանատարը հետ է հանձնում «Արիության» եւ «Զորավար Անդրանիկ» մեդալները․ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 31,2013 12:27

«Մենք կկու էլ չենք: Երբ կկվին զգուշացրեցին, որ աղվես կա, կկուն երկու ձագին տվեց, մեկին փրկեց, մենք կկու էլ չկանք: Իմ երկու տղաները գնացել են այստեղից»,- այսօր «Հայելի» ակումբում երկրում ստեղծված իրավիճակի համար իրենց մտահոգությունները հայտնեցին Շուշիի առանձնակի գումարտակի Թալինի տարածաշրջանի հրամանատարներ Սարգիս Կարապետյանն ու Բորիկ Հարությունյանը: 

Հարցին՝ չե՞ք պատրաստվում միանալ բողոքի ցույցի դուրս եկած ազատամարտիկներին եւ ո՞ր թեւին կմիանաք՝ սոցիալակա՞ն խնդիր բարձրացնողներին, թե՞ քաղաքական, Սարգիս Կարապետյանը պատասխանեց. «Ես չեմ ընդունում, որ ազատամարտիկը ոտքի ելնի եւ իր սոցիալական վիճակի մասին ցույց անի: Ասենք, մի քանիսի վիճակը բարելավեցին, բա՞ ազգը, բա՞ ժողովուրդը, բա՞ մտավորականը, բա՞ ռամիկը, ռանչպարը»:
Նա հայտարարեց, որ «Ամեն օր մեր սահմանների վրա կրակոցներ են լինում պարբերաբար, մեր զավակները, զինվորները անընդհատ զոհվում են: Եղավ 20 տարի: Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք զինադադարի պայմանագիր կնքեցին, ամեն օր մեզ վրա կրակում են, մերոնք չեն պատասխանում: Ինչքա՞ն կարելի է հանդուրժել, որ մեր զինվորներին սահմանի վրա սպանում են: Իմ ընկեր Հրաչ Մուրադյանին օրը ցերեկով՝ մասսայի մեջ սպանեցին: Այնքան են լկտիացել, կարային գիշերով սպանեին, բայց մյուսներին վախեցնելու համար օրը ցերեկով սպանեցին: Այս ազգին ոչ թե ղեկավար, այլ առաջնորդ է պետք: Պետք է նա լինի անբիծ, ազնիվ, քաջ»:
Հարցին՝ ո՞վ է այդ անձնավորությունը, նա պատասխանեց՝ «Միգուցե ես եմ»:
Սարգիս Կարապետյանը վիրավորված էր, որ ամեն արժող-չարժողի հերոսի կոչում են տվել, մեդալներ են տվել եւ հիմա արժեզրկված են իրական մեդալակիրները:
Ինքը՝ Սարգիս Կարապետյանը հայտարարեց, որ երկու մեդալ ունի, որոնք պատրաստվում է հետ վերադարձնել. «Զորավար Անդրանիկ եւ Արիության մեդալ ունեմ, հետ եմ հանձնելու, որովհետեւ սրանք բռնապետություն են: Եթե ինձ քաջի մեդալով պարգեւատրում են, իսկ իմ ազգը ստրուկի նման է օրվա հացը վաստակում, ես չեմ կարող էդ մեդալն ընդունել: Ես չեմ կարող հանդուրժել, որ Քոչարյանի տղան լինի ամենաերիտասարդ փողատերերից մեկը: Չեմ կարող հանդուրժել, որ 50 մլն փող են ծախսում՝ եկեղեցի են կառուցում, կառուցողներն էլ ովքեր են՝ օլիգարխներ, մարդասպաններ, բռնաբարողներ»:
Ազատամարտիկը դեռ չի որոշել՝ ինչ հանգամանքներում եւ կոնկրետ երբ պետք է հետ հանձնի իր մեդալները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Մեր արժանապատվություն ունեցող բոլոր շքանշանակիրներն ու մեդալակիրները պետք է միանան ու դրանք բոլորը հանձնել Լիսկային շքանշանով պարգևադրողին՝ մեկնաբանությամբ,որ չեն ուզում գնալ հավասարվել Լիսկայի նման կրկնահանցագործին ու բանդիտին…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031