Երեկ կրթության նախարար Արմեն Աշոտյանը, ով ԱԺ-ում մասնակցում էր 2014 թվականի պետական բյուջեի քննարկմանը, մեր թղթակցի հետ անկաշկանդ զրույցի է բռնվել։ Մի քանի օր առաջ Աշոտյանը ֆեյսբուքյան իր «պատին» տեղադրել էր «Համաշխարհային քաղաքականության ամենասեքսուալ կանայք» վերնագրով ֆոտոշարք, որտեղ իրենց չափազանց գրավիչ բարեմասնություններով պատկերված էին Իտալիայի, Նորվեգիայի, Բելառուսի, Գերմանիայի եւ այլ երկրների գեղեցկատես կին խորհրդարանականները՝ ոմանք հագնված, ոմանք էլ (նախկինում ֆոտոմոդել աշխատածները) կիսամերկ։ Մեր թղթակից Գագիկ Աղբալյանը նախարարին այս առիթով մի քանի հարց է ուղղել.
Գ.Ա. – Պարոն Աշոտյան, Ֆեյսբուքում ձեր վերջին «փոստից» պարզվեց, որ ձեզ ոչ միայն քաղաքականությունն է հետաքրքրում, այլեւ՝ սեքսուալ կանայք՝ քաղաքականության մեջ։
Ա.Ա. – Տղամարդ քաղաքական գործիչների հետաքրքրությունը կին քաղաքական գործիչներով քաղաքականության շրջանակներում շատ բնական եմ համարում։ Քաղաքականության շրջանակներից դուրս՝ ֆեյսբուքում տարածման ենթակա չէ։
Գ.Ա. – Ամեն դեպքում, կրթության նախարարն եք…
Ա.Ա. – Ի՞նչ անեմ:
Գ.Ա.
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: