Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ասաց, որ իրենց այլևս չի զարմացնում, երբ ամեն անգամ իրենց մերժում են, և մարդու իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ սիմվոլիկ գումարները չեն հատկացնում: «Ամեն տարի 10 մլն-ի կռիվ է: Իմ ընկերներն արդեն ինձ ասում են՝ մենք պատրաստ ենք այդ 10 միլիոնը տալ: Անցյալ տարի Բրիտանական դեսպանատունը լսեց այս քննարկումները և ասաց՝ մենք պատրաստ ենք տալ: Բայց սա սկզբունքի հարց է, մենք ուզում ենք տեսնել, որ կամքը, մոտեցումը խոսքից անցնում է իրական գործի: 10 մլն դրամ, կարծում եմ, մենք բոլորս այստեղ որ հավաքվենք, կհայթայթենք»,- ասաց նա: Օմբուդսմենը նշեց, որ ինքը ցանկանում է հենց պետբյուջեից ստանալ այդ ֆինանսավորումը, որ կառավարությունը, գնահատելով այդ աշխատանքը, իրենց տա այդ 10 մլն դրամը: Խոսքը արագ արձագանքման խմբի գործունեության համար անհրաժեշտ տասը միլիոնի մասին է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
հարգելիս, բա իրենք ինչ գեղանան ու լափեն,մտածու՞մ եք այդ մասին. հանկարծ փայները քիչ կլինի