Լրահոս
Օրվա լրահոսը

Գուցե հանգի՞ստ թողնեք Սարգսյանների ընտանիքին

Հոկտեմբեր 31,2013 11:15

2000 թ. մինչեւ այսօր երբեք չէր պատահել, որ Հոկտեմբերի 27-ի տարելիցին հոդված գրեմ: Ինձ համար դա ցավալի տարելից է, ոչ միայն իբրեւ Հայաստանի պատմության մեջ գրված ողբերգություն, այլեւ մարդկայնորեն: Հոկտեմբերի 27-ի զոհերից գոնե երկուսին ես պատիվ եւ բարեբախտություն եմ ունեցել անձամբ ճանաչելու՝ Կարեն Սերոբիչին եւ Վազգեն Սարգսյանին: Կարեն Սերոբիչի մասին շատ եմ գրել, սովորաբար իր ծննդյան տարեդարձներին՝ ապրիլի 17-ին, ոչ միայն որովհետեւ Կարեն Սերոբիչին իսկապես շատ եմ սիրում, հարգում, արժեւորում եւ մեծարում, այլեւ որովհետեւ այն լրագրողն էի, ում հետ Կարեն Սերոբիչն այնքան էր զրուցել, պատմել, որ կատակում էր. «Վերջը դառնալու ես экспертом по Демирчяну»:

Վազգեն Սարգսյանի մասին գրել եմ միայն իր կենդանության օրոք, այդ թվում 1996թ. նախագահական ընտրություններից հետո առաջին հարցազրույցը, երբ իր «Ընդդիմությունը 100% ձայն է հավաքի, չեմ ճանաչի» հայտարարությունից հետո այլեւս ոչ միայն մամուլի համար, այլեւ ընդհանրապես հրապարակային չէր խոսում:

Լուսինե Պետրոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք ընթերցել «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031