Դուրս է եկել Մարտին Սկորսեզեի «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի երկրորդ թրեյլերը, որում դերերով են հանդես գալիս երկու հայազգի դերասաններ՝ ամերիկահայ Արմեն Գարոն և Հայաստանում ծնված Վահագ Բագրատունին, վերջինիս համար սա առաջին մեծ էկրանավորումն է:
Ֆիլմը նկարահանված է միլիոնատեր Ջորդան Բելֆորտի կյանքի հիման վրա՝ հաջողություններից մինչև նրա հանցավոր անկումը: Գլխավոր դերում հանդես է գալիս Լեոնարդո Դի Կապրիոն:
Թրեյլերը հրապարակվել է «Հոլիվուդ Ռիփորթեր»-ում:
Թրեյլերը դիտեք՝ այստեղ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ