Լրահոս
Օրվա լրահոսը

Նպաստից զրկելու դիմաց ի՞նչ աշխատանք են առաջարկելու սայլակին գամված հաշմանդամին

Հոկտեմբեր 30,2013 23:00

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը  կարծիք հայտնեց, որ թեև մեր ժողովուրդը վերջին տասնամյակում  օբյեկտիվ պատճառներով   սովորել է մուրացկանությամբ փող ստանալ, սակայն, ըստ նրա,  տրամաբանված չէ նպաստային համակարգի վերացումը մեր երկրում: «Իշխանությունների կողմից բարձրացված այն թեզը, որ նպաստները չեն ծառայում իրենց իրական հասցեատերերին, աբսուրդ է, որովհետև հենց պետությունը պետք է վերահսկի: Չհասկացանք, ո՞նց թե չի ծառայում, այսինքն` մինչև հիմա էդ միլիարդները, որոնք էս աղքատիկ պետական բյուջեից առանձնացվել են նպաստների տրամադրման համար, հենց նույն իշխանությունները գտնում են, որ նպաստները իրականությանը չե՞ն ծառայել, իսկ ինչո՞ւ չեն ծառայել, որովհետև կոռուպցիոն ռիսկեր կա՞ն: Իսկ եթե  էդ կոռուպցիոն ռիսկերը կան և դրանց մասին տեղյակ են վերևներում և ձայն չեն հանում, ուրեմն էդ կոռուպցիոն ռիսկերի մեջ ներգրավված է ամբողջ համակարգը` ներքևից մինչև վերև: Իսկ այն, որ վերջին տարիներին գոնե Շիրակի մարզի առումով նպաստներ մեծամասամբ ստանում էին իրոք շատ -շատ կարիքավոր մարդիկ, գոնե իմ հարևանների, ծանոթների մեջ այդպիսի մարդիկ շատ կան, փաստ է: Վազգեն Խաչիկյանի դեպքերից հետո, չնայած դա կենսաթոշակային հիմնադրամի հետ էր կապված, այնուամենայնիվ «Փարոս» համակարգը թարմացվեց. այսպես ասած բավական մեծ քանակությամբ կեղծ նպաստառուներ, որոնք գումար գումարի դիմաց, փոքր գումարը ավելի մեծ գումարի դիմաց  նպաստ էին դասավորում իրենց համար,  դուրս մղվեցին: Իհարկե, ես չեմ ասում, թե արդարությունը շատ էր, ես գտնում եմ, որ իշխանությունները ավելի կոնկրետ միջոցներով պետք է կանխեին կոռուպցիոն ռիսկերը, և նպաստառուները իրենց նպաստը ստանային: Ինչպե՞ս կարող են տնակում ապրող, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկները, անապահով անօթևանները կամ սայլակում գամվածները նպաստ չստանալ: Ես գտնում եմ, որ նպաստային համակարգը պետք է կրճատվեր, որովհետև կոռուպցիոն ռիսկը մեծ էր, բայց միևնույն ժամանակ կան ընտանիքիներ, որոնք նպաստին անհամբեր սպասում են, հիմա ի՞նչ` ասենք, թե 2-րդ կարգի հաշմանդամը, որը գամված է սայլակին, ունի ևս 2-րդ կարգի հաշմանդամ որդի, որն անաշխատունակ է,  հարց եմ տալիս, էդ ընտանիքին զրկում են նպաստից, ի՞նչ պիտի սովորեցնեն նրանց, որպեսզի նրանք գնան աշխատեն: Ասում են, թե էդ գումարները  պետք է ուղղվի նրան համար աշխատատեղեր բացելու, ի՞նչ աշխատատեղեր, նախ աշխատատեղեր բացեիք, նոր նպաստային համակարգը վերացնեիք», -ասում է մեր զրուցակիցը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031