«Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը վստահեցնում է՝ Մաշտոցի պուրակում այսօր հայտնված այծերով դեղին գլխարկավորները «կարմիր գլխարկներն են, արդեն` դեղնած»:
«Իրենք հագան այսօր դեղին գլխարկներ, կարծես թե ծաղրանքի նշան եւ որպես հեգնանք՝ բերել են այծերին: Սա խոսում է այն մասին, որ նրանց գաղափարախոսները տգետ են եւ չգիտեն անգամ Աստվածաշունչը: Այնտեղ գրված է, որ մարդիկ իրենց մեղքերի համար զոհաբերեցին այծ եւ այդ ժամանակվանից առաջացավ «մեղքերի քավության նոխազ» գաղափարը: Նրանք մեզ չեն վիրավորում, միայն տանջում են խեղճ կենդանիներին: Ես կարեկցում եմ թե՛ նրանց, թե՛ խեղճ կենդանիներին: Հատկապես, որ իրենք գրել են՝ պայքարում եմ օլիգարխի դեմ: Առարկություն չունեմ՝ մենք պայքարում ենք ե՛ւ օլիգարխի դեմ ե՛ւ իրենց բնապահպանական շարժման դեմ ուղղված հարվածների դեմ: Նրանք ոչնչացնում են բնությունը, իրենցից որոշներն էլ, որպես հոբբի, կրակում են ուղղաթիռներից բեզոարյան այծերի վրա՝ ոչնչացնելով եւ բնությունը եւ մեր տնտեսությունը: Եթե այս ամենը քաղաքական ստեղծագործություն է, ուրախ եմ՝ քարկոծելուց եւ բիրտ ուժից անցան նաեւ գեղարվեստական պատկերների, պարզապես մի քիչ լավ չի ստացվել: Մի քիչ պետք է աշխատենք հետները, ապագայում կմշակենք, կշտկենք, կգտնեն ավելի հետաքրքիր եւ կարեւոր բան»,- մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Խզմալյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ