Թուրքիան Ղարաբաղյան պատերազմի ժամանակ սխալ է գործել՝ անհրաժեշտ օժանդակությունը Ադրբեջանին չցուցաբերելով, ադրբեջանական «Վեստի.ազ» լրատվականի հետ զրույցում ասել է Ռազմավարական հեռանկարների միջազգային ինստիտուտի տնօրեն, թուրք քաղաքագետ Յուսուֆ Չինարը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիան Ադրբեջանի կողքին կանգնած կլինի նոր պատերազմ սկսվելու դեպքում, Չինարն ասել է. «Թուրքիայի վաղուցվա հայտնի սկզբունքը «խաղաղություն տանդ մեջ և խաղաղություն ամբողջ աշխարհում», աշխատում է նաև այստեղ: Թուրքերը կողմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը ու անընդհատ փորձում է ԵԱՀԿ-ին խթան լինել այս հարցում:
Ուրախալի է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը լայն տարածքներ ունի և բարձր մակարդակում կարող է լուծել իր հարևանների օրինական խնդիրները: Եթե սկսվի Ղարաբաղյան նոր պատերազմ, Թուրքիան պետք է իր ողջ ուժը ներդնի, որպեսզի այս խնդիրը լուծի միջազգային մակարդակում: Սխալը, որը 20 տարի առաջ Թուրքիան թույլ է տվել Ադրբեջանի նկատմամբ, չպետք է կրկնվի», – ասել է քաղաքագետը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ