Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավորել է «Ֆորբս» հանդեսի տարվա ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը:
Պուտինը իրենից հետ է թողել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ինչպես նաև Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը, որոնք զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար:
Այս տարվա ցուցակում երկրների 17 առաջնորդներ են տեղ գտել: Ամենաազդեցիկ կինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, որը զբաղեցնում է 5-րդ տեղը, որից առաջ է անցել նաև և զբաղեցրել 4-րդ տեղը ցուցակի նորեկ Հռոմի Պապ Ֆրանցիսկ Առաջինը: 2013թ. 72 ամենաազդեցիկ մարդկանցից 9 են կին, ինչը 2011 և 2012թթ. համեմատ 3-ով ավելին է: Ցուցակում ամենաերիտասարդը Ֆեյսբուքի հիմնադիր 29-ամյա Մարկ Ցուկերբերգն է, որը զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ