Մասնավորապես, լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ է նա մտածում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ թմրամիջոցների հետ կապված սկանդալային պատմության մասին, որին ի պատասխան Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Դա ծնողի համար դժբախտ դեպք է, մանավանդ, հայ ծնողի: Առաջին հերթին նախարարը չէր ցանկանա, որ իր որդին նման բան աներ: Որքանով ես եմ տեղյակ, արդեն Յուրի Վարդանյանն էլ է հոգնել եւ նույնիսկ փաստաբան չի վարձել: Նրա որդին չափահաս մարդ է, եւ Յուրի Վարդանյանը դրա համար պատասխանատու չէ: Պետք չէ դրա պատճառով նսեմացնել մարդուն, առավել եւս Յուրի Վարդանյանին, որը քայլող լեգենդ է: Դա ծնողի բախտ է. երեխան կարող է լինել լավը, կարող է լինել վատը: Ես ուղղակի բոլորիդ խնդրում եմ՝ չշահարկել եւ չփորձել քաղաքական նպատակներ հետապնդել: Յուրի Վարդանյանը սպորտի մարդ է եւ փորձում է սպորտը ճահճից դուրս հանել: Թողեք հանգիստ աշխատի: Եվ ես կարծում եմ՝ նա պետք է կարողանա սպորտը քաղաքականությունից ազատել: Մարզիկներին երբեք պետք չէ քաղաքականացնել: Ես բոլորիդ կխնդրեի աջակցել Յուրի Վարդանյանին: Առողջ քննադատությունը միշտ էլ տեղին է: Բայց ես խորհուրդ կտայի քննադատելուց զատ նաեւ աջակցել մեր սպորտի ղեկավարին: Եվ կտեսնեք, թե ինչ հաջողություն կունենանք», – հորդորեց Ռուբեն Հայրապետյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ