Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախագահի եւ վարչապետի աշխատավարձերը բարձրացնելը ստվերի դեմ պայքարի տեսակ է․ (Տեսանյութեր)

Հոկտեմբեր 30,2013 20:41

Aravot.am-ը Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է կարող է միջազգային կառույցների գնահատականով Հայաստանն առաջընթաց արձանագրի, իսկ մեզ մոտ, տարբեր մասնագետների գնահատականներով` կառավարությանը ձախողած են համարում` հղում անելով նույնիսկ ՀՀ նախագահի այն հայտարարությանը, թե` այն կառավարությունը, որ չի կարողանա 7% տնտեսական աճ ապահովել, ուրեմն` պետք է հրաժարական տա:

Նկատենք, որ «Doing business-2014» միջազգային զեկույցի տվյալներով Հայաստանն այս տարի էլ 3 կետով առաջ է գնացել գործարարությամբ զբաղվելու դյուրինության ցուցանիշով. 189 երկրների շարքում զբաղեցնելով 37-րդ տեղը:

««Doing business-2014»-ը շատ ցաքուցրիվ բնույթ ունի, այդ զեկույցով որոշ ցուցանիշներով առաջ ենք, որոշներով` հետ: Հետ ենք ընկել հարկերի հավաքման ցուցանիշով, շինարարության թույլտվության ցուցանիշով,  ստվերայնության հետ կապված հետ ենք ընկել, ներդրումային ցուցանիշով էլ հետ ենք ու տարեց տարի ներդրումները նվազում են: Այսինք` մենք որպես պետություն մեր գրավչությունը չենք ձեւավորել: «Doing Business-ը» պետք է ոչ թե միայն թվերով գնահատել, այլ գրավչությամբ`իրականում այն տեղի ունենո՞ւմ է, թե` ոչ: Կարող է «Doing Business-ը լավն է, բայց պետք է հաշվի առնեն եւ գնահատեն մի քանի այլ գործոններ` դեմոգրաֆիական, տարածաշրջանի լարվածության եւ այլն»,-ի պատասխան մեր հարցին, ասաց պարոն Մակարյանը:

Ինչ վերաբերում է ձախողած կառավարությանն ու նրա հրաժարականին, պարոն Մակարյանն ասաց, որ նախարարներից ընդամենը 4-5 հոգի են աշխատում, մնացածն իսկապես պետք է հրաժարական տան. «Եթե հիմա այդ քաղաքական խիզախությունը չկա, ապա, միգուցե, իսկապես իմաստ ունի վերից-վար վերանայել այս ամբողջը»: Իսկ, թե որ նախարարներին պետք է ազատել պաշտոնից, պարոն Մակարյանն ասաց` «Առայժմ չեմ ասի»:

Պարոն Մակարյանը միջազգային այդ զեկույցը համեմատեց շուկայում վաճառվող լավ փայլեցրած խնձորի հետ, որը կտրելուց հետո ներսում որդի ենք հանդիպում:

Aravot.am-ի այն հարցին էլ, թե ինչպե՞ս է տնտեսագետը գնահատում Ազգային ժողովում քննարկվող բարձրաստիճան պաշտոնյանների աշխատավարձերի բարձրացումը, հնարավո՞ր է կառավարությունը այդ գումարները հայթայթելու համար տնտեսությունում առկա ստվերը բերի հարկային դաշտ, Գագիկ Մակարյանն ասաց` «Դա էլ է ստվերի դեմ պայքար, բայց այդպիսի կապ պետք չէ ստեղծել: Ես կողմ եմ աշխատավարձերի բարձրացմանը: Նույն վարչապետը կամ նախագահը պետք է կարողանան իրենց ընտանիքները պահել, իսկ, քանի որ կյանքը թանկացել է, նրանց աշխատավարձերը պետք է բարձրացնել, քանի որ այլ եկամտի աղբյուր չունեն»: Մեր հարցին` իսկ արդյոք այլ եկամտի աղբյուր չունեն, պարոն Մակարյանն ասաց` «Մենք խոսում ենք ազնիվ տարբերակի մասին: Պետական բոլոր աշխատողները պետք է բարձր աշխատավարձ ունենան, հակառակ դեպքում նրանք իրենց հայացքները շրջելու են տարբեր կողմեր, իսկ այդ հայացքները բռնողներ կլինեն»:

Գործատուների հանրապետական միության նախագահի դիտարկմամբ` պետական ապարատը դարձել է զբաղվածություն ապահովող օղակ, այսինքն` պետական ատյաններում զբաղվածների թիվն ուռճացված է, կառավարությունը կարիք ունի վերանայելու իր մոտեցումերը մասնագետների աշխատանքի ընդունելիս. արդյոք հիմնվում է մասնագետների ինտելեկտի, պրոֆեսիոնալիզմի վրա:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031