Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խոշորներից ով, որքան հարկ է վճարել

Հոկտեմբեր 30,2013 20:21

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Հայռուսգազարդ»-ը, «Ղ Տելեկոմ»-ը, «Ալեքս Գրիգ» ընկերությունն ու «ԱրմենՏելը» զբաղեցնում են  խոշոր հարկատուների ցանկի առաջին 5 հորիզոնականը: Այս մասին տեղեկանում ենք օրերս, պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակված 1000 խոշոր հարկ վճարողների ցանկից, որտեղ ներկայացված են այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքները:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հարկային մարմիններին վճարել է 23,993,520.9 դրամ, մաքսայինին` 2,362,856.7 դրամ, շահութահարկն ու եկամտահարկը միասին` 10,507,569.0 դրամ:  «Հայռուսգազարդ» ընկերությունը 9 ամիսների ընթացքում հարկայինին վճարել է 25,060,590.6 դրամ, մաքսային մարմիններին` 289,395.6 դրամ: Գազամատակարար ընկերության ուղղակի հարկերը կազմել են 2,580,000.0 դրամ: «Ղ Տելեկոմը» մաքսայինի վճարել է 445,657.6 դրամ, հարկայինին`21,858,266.9 դրամ: ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության` հարկային մարմիններին վճարած հարկերը կազմել են 3, 497,442.4 դրամ, իսկ մաքսայինին վճարել է 8,297,420.1 դրամ: «Ալեքս Գրիգի» ուղղակի հարկերը` շահութահարկը եւ եկամտահարկը, իննը ամիսների կտրվածքով կազմել է 1,328,282.5 դրամ, իսկ անուղակի հարկերը, որը ներառում է ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը` 9,434,016.0 դրամ:

Բջջային կապ օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը  հարկային` 11,083,671.8 դրամ, մաքսայինին էլ 461,173.0 դրամ է վճարել:

Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, որը ցանկի վեցերորդ տեղում է, 9 ամիսների ընթացքում վճարել է 8,532,786.2 դրամ: Գրեթե նույնքան, մի փոքր ավելի պակաս հարկ է վճարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը: «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության վճարած հարկերի չափը կազմում է 5,342,772.7 դրամ: «Գեո պրո մայնինգ գոլդ» ընկերությունն էլ, որը հարկատուների ցանկի ութերորդ տեղում է, պետբյուջե է վճարել է 6,455,689.6 դրամ:

«Իմեքս գրուպ» ընկերությունը, որը հանրությանն առավել հայտնի է «Իդեալ» անվանումով, վճարել է 2,945,314.2 դրամ: Գործարար Հրանտ Վարդանյանին պատկանող «Գրանդ քենդի» ընկերության վճարած հարկերը կազմել են 2,777,947.3 դրամ: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պետբյուջե է վճարել 2,503,867.6 դրամ, «Երեւան Ջուր» ընկերությունը` 1,736,222.3 դրամ:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031