Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի մեքենան է՞լ է եվրոպատուհաններով եւ հաստ պատերով․ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 30,2013 19:34

«Դեպքի օրը Սուրիկ Խաչատրյանի քնելը շատ հետաքրքիր պահերին է տեղի ունեցել եւ հետաքրքիր բնույթ ունի: Ըստ քննիչների եւ Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցների վարկածի, նախ, Սուրիկ Խաչատրյանը քնած է եղել ավտոմեքենայում այն ժամանակ, երբ որ իր թիկնապահը հարվածներ է հասցրել Ավետիք Բուդաղյանին նույն ավտոմեքենայում: Նախ այդ ժամանակ է ինքը քնել եւ երկրորդը՝ դուք լսեցի՞ք չէ տեսագրության մեջ ձայները: Այդ ձայների ներքո ինքը քնած է եղել եւ չի էլ արթնացել: Դուք դատեք, թե հնարավո՞ր էր արդյոք»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե իրենց կողմից չի՞ վիճարկվում այն, թե ինչպե՞ս կարող էր Սուրիկ Խաչատրյանը քնել այդքան կրակոցների ձայների ներքո:

Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանն ասում էր, որ եվրոպատուհաններ են, իսկ եվրոպատուհանները ձայները խլացնում են: Բացի այդ, Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանն էլ վստահեցնում է, որ Սուրիկ Խաչատրյանի տան պատերը բավականին հաստ են, իր սենյակն էլ 3 պատ այն կողմ է եւ առաջարկել էր գնալ Սուրիկ Խաչատրյանի սենյակ, փորձարկում անել, տեսնել՝ լսվո՞ւմ է այնտեղից ձայն, թե՞ ոչ:

Հայկ Ալումյանն այս առնչությամբ պատասխանեց. «Ես ցանկություն չունեմ ինքս գնամ պառկեմ ու փորձ անեմ, բայց մի բան լավ եմ պատկերացնում: Եթե միայն Սուրիկ Խաչատրյանի այդ քնելը լիներ, կքննարկեինք, բայց եթե նույն բանը եղել է նաեւ ավտոմեքենայի մեջ…Պատկերացնո՞ւմ եք, ավտոմեքենայի մեջ՝ հետեւի նստատեղին նստած են Ավետիք Բուդաղյանը եւ Սուրիկ Խաչատրյանը, այդպես մեքենան ընթանում է, վեճ է առաջանում իբր թե Ավետիք Բուդաղյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի միջեւ, որը դիմացի նստատեղին է նստած: Այդ վեճն այնքան է թեժանում, որ Զարզանդն սկսում է հարվածել Ավետիքին, եւ այդ ընթացքում Սուրիկ Խաչատրյանն անտեղյակ է: Դուք հասկանո՞ւմ եք, այստեղ ոչ եվրոպատուհան կա, ոչ հաստ պատեր կան, բայց, այնուամենայնիվ, Սուրիկ Խաչատրյանն այս պարագաներում էլ է նախընտրում քնել: Դրա համար ես շատ խիստ կասկածում եմ, որ Սուրիկ Խաչատրյանը քնած է եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Դատարկ says:

    Զարմանում եմ թե ինչպե՞ս է Ալումյանը «կասկածում» «թիվ 1 փաստաբանի» բերած փ ո ս տ ե ր ի ն/«փաստերին»:

    • Արծաթ says:

      Ասում են այդ փաստաբանի առաջարկած ամենուրեք «քնած ձևանալու» նորարական փոստը Լիսկայի կողմից $5 միլիոն դոլլար է գնահատվել:

  2. Կարեն says:

    Ոչ միայն տները և ավտոմեքենքներն են եվրոպատուհաններով այլ նաև խիղճն ու արժանապատվությունը։ Ցավոք սրտի դա վերաբերվում է ոչ միայն լիսկային, այն համահունչ է մեր վերնախավի ճնշող մեծամասնությանը։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031