Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց «ArmNet 2013» նախագիծը

Հոկտեմբեր 30,2013 18:59

Այսօր մեկնարկեց «ArmNet Awards 2013» համահայկական ինտերնետային մրցույթը և «ArmNet 2013» միջոցառումների շարքը, որի մասին այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեցին ArmNet-ի կազմակերպիչներ Maeutica բրենդինգային ընկերությունը, Orange Արմենիա և ISOC AM («Ինտերնետ Հանրություն» ՀԿ) կազմակերպությունները:

«Armnet 2013»-ը կոչված է գնահատել տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել նոր ընկերությունների ստեղծմանը:

«ArmNet 2013» նախագիծը ներկայացնում է երեք միջոցառումների շարք՝ ուղղված տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես բջջային տեխնոլոգիաների զարգացմանը ՀՀ-ում:

Նախագծի միջոցառումներից առաջինը «ArmNet Awards 2013» hայկական ինտերնետ-կայքերի մրցույթն է, որի նպատակն է բացահայտել և պարգևատրել լավագույն հայկական ինտերնետային կայքերը:

Մրցույթի արդյունքում մրցանակներ կտրվեն լավագույն կայքերին և բջջային հավելվածներին հետևյալ անվանակարգերում.

  • Դիզայն և հարմարավետություն
  • Նորարարություն
  • Տեխնիկական կատարում
  • Բովանդակություն
  • Տարվա առաջընթաց
  • Հասարակական ազդեցություն
  • Գլխավոր մրցանակ (բոլոր անվանակարգերում ժյուրիի առավելագույն գնահատականին արժանացած կայքը)
  • Ժողովրդական ընտրություն
  • Orange-ի կողմից սահմանաված մրցանակ` լավագույն մոբայլ կայքի համար

«ArmNet 2013» մրցույթին մասնակցելու համար կայքերի գրանցումը կմեկնարկի նոյեմբերի 1-ին, ժամը 18:00-ին, www.armnetawards.am կայքում: Ժյուրիի անդամները կուսումնասիրեն և կգնահատեն բոլոր առաջադրված կայքերը և մրցույթի ավարտից մեկ շաբաթ առաջ` նոյեմբերի 25-ին, կընտրեն յուրաքանչյուր անվանակարգում հաղթանակի հավակնորդ կայքերը կամ բջջային հավելվածները: Մրցույթի երկրորդ փուլի ընթացքում ժյուրին կընտրի յուրաքանչյուր անվանակարգի հաղթող կայքը և մրցույթի գլխավոր մրցանակակրին:

Ժյուրիի ընտրությանը զուգահեռ կանցկացվի SMS քվեարկություն, որն իրականացվում և ապահովվում է Nikita Mobile ընկերության կողմից:

Բոլոր այցելուները SMS հաղորդագրության միջոցով կկարողանան քվեարկել իրենց նախընտրած կայքի համար: Քվեարկելու համար պետք է ուղարկել SMS 1041 կարճ համարին (1 SMS-ի գինը` 50 դրամ, ներառյալ ԱԱՀ), բովանդակության մասում նշելով նախընտրած մասնակից կայքի մասնակցության հատուկ համարը, որը կարելի է գտնել www.armnetawards.am կայքում: Մեկ կայքի օգտին յուրաքանչյուր բաժանորդ կարող է քվեարկել միայն մեկ անգամ, սակայն նույն բաժանորդը կարող է քվեարկել այնքան թվով կայքերի օգտին, որքան կցանկանա: Քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած կայքը կամ բջջային հավելվածը կճանաչվի «Ժողովրդական ընտրություն» անվանակարգի հաղթող:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 30-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

Մրցույթին գրանցման և մասնակցության մասին բոլոր մանրամասները կարելի է գտնել ArmNet 2013-ի պաշտոնական կայքում` www.armnetawards.am

«Մենք պլանավորում ենք ArmNet նախագիծը դարձնել ավելի արդյունավետ միջոցառում մասնակիցների համար ոչ միայն համաշխարհային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ բիզնես կապեր հիմնելու, այլև իրենց ստարտապները իրական բիզնեսի վերածելու գործում հիմնարար գիտելիքներ ձեռք բերելու համար: Շատ հաճախ հանճարեղ բիզնես գաղափարները չեն գտնում իրենց առաջին ներդրումը: Այդ պատճառով է, որ մենք ուրախ և հպարտ ենք, որ նախագծի շրջանակներում ՍԿՈԼԿՈՎՈ Ստարտապ Ակադեմիայի բանախոսները կկիսվեն մասնակիցների հետ իրենց գիտելիքներով և փորձով համաշխարհային ստարտապ էկոհամակարգի էության վերաբերյալ «Startup Day» միջոցառման ընթացքում», – նշեց Maeutica բրենդինգայինը ընկերության տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանը այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

«Ինտերնետ օգտվողների զգալի մասի մոտ Ինտերնետ հասկացությունը համարժեք է Վեբ կայքերին և սոցիալական ցանցերին, իսկ վեբ կայքերը ամեն տարի զարգանում են, առաջարկում Ինտերնետի ամենաառաջավոր լուծումներին միանալու հնարավորություններ։ Մեր կյանքը գրեթե անհնար է պատկերացնել առանց կայքերի ամենօրյա այցելության, շատերը մոռացել են թերթերի մասին, անգամ հեռուստատեսությունը չի դիմանում վեբ կայքերի մրցակցությանը։ Մեր երկրում ձևավորվում են երիտասարդ վեբ–ծրագրավորողների, դիզայներների, լուսանկարիչների  միավորող ընկերություններ, որոնք, մեր համոզմամբ,  ի վիճակի են մրցակցել միջազգային շուկաներում։ Ինտերնետ Հանրություն ՀԿ–ի մասնակցությունը այս միջոցառմանը պարզապես անխուսափելի է և միաժամանակ պատվավոր, հաջողություն եմ ցանկանում մրցույթի բոլոր մասնակիցներին, անկախ նրանից, կարժանանան մրցանակի թե ոչ», – ասաց Ինտերնետ Հանրություն ՀԿ-ի ներկայացուցիչ Գրիգոր Սաղյանը:

«Ուրախ ենք արդեն չորրորդ անգամ աջակցել ArmNet նախագծին, որն իսկապես դարձել է այն վայրը, որտեղ ավանդաբար ամփոփվում է ինտերնետային զարգացումների հայկական տարին և որտեղ կարելի է հանդիպել ու հետաքրքիր մտքեր փոխանակել: Orange-ը կարևոր դերակատարություն ունի Հայաստանում բջջային կապի շուկայում ու շարժական ինտերնետի առաջատարն է, և մենք ուրախ ենք այս կերպով աջակցել հայկական վեբ բովանդակության    զարգացմանն ու խթանմանը: Մեր գործընկերներ Maeutica բրենդինգային ընկերության և Ինտերնետ Հանրություն ՀԿ-ի հետ համատեղ սիրով հայտարարում ենք չորորրդ ArmNet-ի մեկնարկը», – ասաց Orange Արմենիա ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

ArmNet 2013-ը նաև ներառում է ինտերնետին և բարձր տեխնոլոգիաներին նվիրված կոնֆերանս, որը տեղի կունենա նոյեմբերի 30-ին: Կոնֆերանսի խորագիրն է «Համընդհանուր մոբիլիզացում. բջջային տեխնոլոգիաներն ամենօրյա կյանքում»: ArmNet 2013 կոնֆերանսի շրջանակներում ելույթ կունենան ՏՏ ոլորտի այնպիսի ականավոր միջազգային մասնագետներ, ինչպիսիք են ՍԿՈԼԿՈՎՈ Ստարտափ Ակադեմիայի տնօրեն Լորենս Ռայթը, Fowler International ընկերության տնօրեն և  ՍԿՈԼԿՈՎՈ Ստարտափ Ակադեմիայի պրոֆեսոր Գարի Ֆաուլերը, Drimmi ընկերության հիմնադիր և տնօրեն Նիկիտա Շերմանը, Workle.ru ընկերության տեխնիկական տնօրեն Սերգեյ Պոնոմարենկոն և այլոք:

Առաջին անգամ Հայաստանում ArmNet նախագծի շրջանակներում կանցկացվի «Startup Day» միջոցառումը: Միջոցառման շրջանակներում ՍԿՈԼԿՈՎՈ Ստարտափ Ակադեմիայի փորձագետներ Լորենս Ռայթը (ՍԿՈԼԿՈՎՈ Ստարտափ Ակադեմիայի տնօրեն) և Գարի Ֆաուլերը (Fowler International ընկերության տնօրեն, ՍԿՈԼԿՈՎՈ Ստարտափ Ակադեմիայի պրոֆեսոր) կվարեն սեմինարներ և կկազմակերպեն «Startup Day» մրցույթը, որտեղ հաղթող ճանաչված ստարտափ ընկերությունը կստանա հատուկ մրցանակ միջոցառման կազմակերպիչների կողմից:

Մրցույթի, կոնֆերանսի և «Startup Day» միջոցառման ընթացակարգին ծանոթանալու, ինչպես նաև մասնակցության համար այցելեք «ArmNet 2012»-ի պաշտոնական կայք` https://www.armnetawards.am/

 

Orange Արմենիա 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031