Այսօր կայացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստը: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը (նրա պայմանագրի ժամկետը լրացավ այսօր) ներկայացրեց գլխավոր մարզչի պաշտոնում կատարած աշխատանքների արդյունքները, որոնք հաստատվեցին գործկոմի կողմից:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն անձամբ իր եւ գործադիր կոմիտեի անունից շնորհակալություն հայտնեց Վարդան Մինասյանին` կատարած աշխատանքների համար:
Կարդացեք նաև
Այնուհետեւ, ՀՖՖ գործադիր կոմիտեն ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում հաստատեց Աբրահամ Խաշմանյանին:
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքէջը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ