Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարարը Լեւոն Զուրաբյանին ծանոթացրեց ձվադրման մանրամասներին

Հոկտեմբեր 30,2013 18:19

«Շնորհակալություն դասախոսության համար, դուք, որպես ձվադրման մասնագետ, ունեցաք այստեղ: Այն շատ ուսուցանելի էր»,- այսօր խորհրդարանում 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ դիմելով ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին`ասաց ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը: Պատասխանելով պատգամավորի`գետերի վրա բազմաթիվ ՀԷԿ-երի կառուցման պարագայում ձկնարդյունաբերության ճակատագրին վերաբերվող հարցին, նախարարը շատ երկար եւ մանրամասն բացատրում էր ձվադրման գործընթացի մանրամասները եւ արդյունքները:

Զուրաբյանի դիտարկումն առաջացրեց պատգամավորների ծիծաղը: Արամ Հարությունյանն էլ արժանապատվորեն ընդունեց հումորը եւ ինքն էլ ժպտաց:
Բուն ՀԷԿ-երի մասով նախարարն ասաց. «Այո մենք ունենք այդպիսի անհանգստություն և համապատասախան հանձնաժողովում հանդես ենք եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի Սևանում ընդհանրապես արգելենք փոքր ՀԷԿ-երի թույլատրումը, իսկ Սևանից հեռու գետերի դեպքում, եթե չի վնասում, բնականաբար կարելի է նաև օգտագործել փոքր ՀԷԿ-երի գործունեությունը»։

Այնուհետև նախարարն անցավ ձվադրման պրոցեսի բացատրությանը և պատգամավորին հուշեց, թե ձվադրման ժամանակ մայր ձկները մոտենում են ոչ թե գետերում, այլ գետաբերանների ակունքներին են իրականացնում ձվադրում, և իրենք դա հաշվի առնելով հենց այդ գետաբերանների տարածքում են մանրաձուկը բաց թողնում, որպեսզի հնարավոր բնական միջավայր ապահովեն։ «Այո մանրաձկան բացթողնումը արդյունավետ է, ինչը ցուցանիշերով է երևում»,- հարցն ամփոփեց նախարարը:

Ինչ վերաբերվում է մաքրման հետ կապված խնդրին, նա նկատեց, որ իրենք դեռևս նախորդ տարիներին պատգամավորների այցելություն են կազմակերպել և ոչ միայն թվերով, այլ նաև այցով փորձել ներկայացնել իրավիճակը։ «Եթե դուք գնաք, ես կխնդրեմ ասենք Հայրիվանքի տարածքից մի քանի կմ նայել, թե ինչ էր և ինչքանով է մաքրված։ Իհարկե, դժվարություն կան, մասնավորապես ջրի մեջ, մենք հատուկ սարքավորումներ ենք բերել ջրի մեջ աշխատող, եթե դաշտայինով պատկերացնենք, բավականին բարդ է, բայց իրականանալի»,-ասաց Արամ հարությունյանը`հավելելով, որ 1700 և ավելի հա տարածք մաքրվել է, 500-550 հա դեռ ունեն մաքրելու։ Ըստ նրա, արդյունքը ակնհայտ դրական է, քանի որ օրինակ՝ ջրի թափանցիկությունը 2, 5 մետրից դարձել է 7 մետրի։

Այս երկարաշունչ, մասնագիտական եւ ամենայն մանրամասնությամբ տրված պատասխանը, միեւնույն է, չբավարարեց ՀԱԿ պատգամավորին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031