Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետը հանձնարարել է ՀՀ կառավարության նիստի օրակարգ ներառել «նոր սերնդի» ՀԴՄ-ների ներդրման ժամկետի երկարաձգման հարցը

Հոկտեմբեր 30,2013 18:11

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:

Հաստատված օրակարգի համաձայն՝ նիստում զեկուցվել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ:

Հաջորդ հարցով քննարկվել են շրջանառության հարկի ներդրման վերաբերյալ ՀՀ մարզերում և Երևանում իրականացված մոնիթորինգի արդյունքները, որոնք ամփոփված էին փոքր և միջին բիզնեսի հարկային դաշտի վերաբերյալ վերլուծության մեջ: Այս համատեքստում, մասնավորապես, արծարծվել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում՝ դրույքաչափի վերաբերյալ փոփոխություն կատարելու հարցը: Ծավալվել  է մտքերի փոխանակություն, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց առաջարկություններն ու դիտարկումներն են հնչեցրել քննարկվող խնդրի առնչությամբ: Ամփոփելով կառավարության ղեկավարը հանձնարարել է կազմակերպել առանձին քննարկում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նիստում նաև անդրադարձ է եղել «նոր սերնդի» ՀԴՄ-ների ներդրմանը վերաբերող խնդիրներին: Ներկայացվել է, որ անհրաժեշտ է երկարաձգել ՀՀ կառավարության սեպտեմբերի 5-ին ընդունված որոշմամբ սահմանված ժամկետը, համաձայն որի՝ ԱԱՀ վճարողները պարտավոր էին ներդնել «նոր սերնդի» ՀԴՄ-ները ս.թ նոյեմբերի 1-ից, ինչպես նաև անհրաժեշտ է 500 մլն ՀՀ դրամից ցածր իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար սահմանել առավել ցածր արժեք: Քննարկման արդյունքում ժամկետը մեկ ամսով հետաձգելու և առավել ցածր արժեք սահմանելու նպատակով վարչապետը հանձնարարել է հարցը ներառել ՀՀ կառավարության՝ ս.թ հոկտեմբերի 31-ին նախատեսված նիստի օրակարգ:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031