Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես քրիստոնեական եկեղեցիները հեթանոսական տաճարների տեղը կառուցեցին, այնպես էլ սուպերմարկետներն են շուկաների տեղը կառուցում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 30,2013 17:52

Պետական պարտքը անընդհատ ավելանում է, սակայն դրա մարման մեխանիզմների մասին 2014 թվականի պետական բյուջեի նախագծում նշված չէ, ուստի քաղաքացիներին հասկանալի չէ, թե ո՞ւմ, կամ ինչի՞ հաշվին է մարվելու պետական պարտքը: Այսօր «Հայացք» ակումբում նման տեսակետ հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքերով` «Համախառն ընդհանուր պարտքը 7.9 միլիարդ դոլար է, իսկ արտաքին մաքուր պարտքը 3.1 միլիարդ դոլար է, որը 2-րդ եռամսյակում 163 միլիոն դոլարով ավելացել է: Ինձ մտահոգում է, որ պետական պարտքի գերակշռող մասը՝ մոտ 38%-ը, գտնվում է պետական կառավարման համակարգում, արդյոք կառավարությունը փորձելո՞ւ է շտկել այս իրավիճակը, որը դեռ հստակ չէ: Պետական կառավարման համակարգում այս գոյացումները ի՞նչ են լինելու, մանավանդ, որ աշխատավարձեր են ավելացնելու, դա կարո՞ղ է պետական պարտքի ավելացման պատճառ դառնա, թե՞ պիտի գնան մարման հարկերի միջով»:

Պարոն Մակարյանի ներկայացմամբ` 2014 թ. բյուջեի նախագծով, 2013-ի համեմատ, մուտքերն ընդամենը 34 միլիարդ դրամով են ավելանում, եւ այս փոքր թվի հաշվին էլ ավելացնում են կրթության, սոցիալական եւ այլ ոլորտների ֆինանսավորման ավելացումները:
Կառավարությունը, եկող տարվա բյուջեի ավելացման մասին խոսելիս, նաեւ վստահեցրել է, որ դա արվելու է առանց հարկային բեռի ավելացման կամ հարկային ավելորդ վարչարարության ավելացման: Այս առումով, Գագիկ Մակարյանը կարծում է, որ կառավարությունը հնարավոր է այս անգամ ստվերի մի մասը բերի հարկային դաշտ: Բացի այս, բյուջեի մուտքերը, ըստ տնտեսագետի, կավելանան նաեւ տնտեսության որոշ ոլորտների աճի հաշվին:
Գագիկ Մակարյանի խոսքերով` դեռեւս փոքր բիզնեսի հետ կապված խնդիրներ կան. 2014-ի բյուջեն նախատեսում է գործարար միջավայրի բարելավում, որոշ ինդեքսների լավացում. «Եվ իսկապես, որոշ ինդեքսներ բարելավեցին, բայց հիմնականում դեռ բավականին հետ ենք, այն էլ, ինչ լավացրել ենք, տեսական բնույթ է կրում: Հետաքրքիր է, ստվերից հարկման պրոցեսը փոքր ու միջին ձեռնարկությունում ինչպե՞ս է լինելու, արդյոք ՓՄՁ-ի հաշվի՞ն»:
Մանրամասն` տեսանյութում


Պարոն Մակարյանը նաեւ մտահոգություն արտահայտեց, որ փոքր բիզնեսի վիճակը կշարունակի վատանալ, որովհետեւ ՓՄՁ-ի զարգացման դինամիկան դեպի վատը գնացող է` կոռուպցիան բարձր է, անհավասար մրցակցային պայմաններ են եւ այլն, այս իրավիճակը չի փոխվում:
Անհավասար մրցակցային պայմանների որպես օրինակ, պարոն Մակարյանը ներկայացրեց «Երեւան-սիթիի» ընդլայնման ձեւը: Պարոն Մակարյանը այս սուպերմարկետների ցանցի տարածումը նույնիսկ համեմատեց հեթանոսությունից քրիստոնեություն անցման հետ, երբ հեթանոսական տաճարները քանդում էին ու տեղում քրիստոնեական եկեղեցիներ կառուցում, քանի որ մարդիկ սովոր էին այդ նույն տեղը այցելելուն: Նույն մոտեցումը կիրառեց նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որը «Փակ շուկայի» տեղում կառուցեց սուպերմարկետ, մինչդեռ առողջ մրցակցային պայմանների դեպքում, ոչ թե պետք է շուկան որպես մրցակից վերացնել, ու դրա տեղում գործ սկսել, այլ գոնե՝ կողքին:
«Փակ շուկան» որպես մրցակից վերացնելու մասին՝ պարոն Մակարյանի դիտարկումները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031