Այսօրվա մամուլի ասուլիսում Aravot.am-ը Ռուբեն Հայրապետյանից հետաքրքրվեց, թե Եվրոպայի հաջորդ առաջնության ընտրական փուլում հավաքականի առջեւ ի՞նչ խնդիրներ են դրվելու, առավել եւս, որ եզրափակիչ փուլին մասնակցող թիմերի քանակն ամենայն հավանականությամբ կավելանա:
«Եթե աշխարհի առաջնության ընտրական փուլի այս` «մահվան խմբում» եզրափակիչ մտնելու խնդիր էր դրված, մյուս ընտրական մրցաշարերում ուրիշ ի՞նչ առաջադրանք պետք է լինի, այն էլ` երբ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մտնելու անգամ երրորդ տեղ գրավող հավաքականների համար էլ շանս կարող է լինել: Մեր հավաքականն արդեն այն թիմն է, որի առջեւ այլ խնդիրներ դնելու իրավունք չունենք: Այլ բան է` կստացվի՞, թե՞ոչ: Խնդիրը մեկն է. մասնակցել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակչին: Եվ ես ամեն գնով պիտի այնպես անեմ, որ դա իրականություն դառնա», – պատասխանեց ՀՖՖ նախագահը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ