Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփական երկիրը «եվրոպաների պատերի տակ վարկաբեկողների» շարքից (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 30,2013 17:48

Այն բանից հետո, երբ նախկին քաղբանտարկյալ, 2008 թվականի «Մարտի 1-ի» դեպքերի մասնակից եւ Ֆրանսիայից քաղաքական ապաստան ստացած Գեւորգ Մանուկյանն Ստրասբուրգում Եվրոպայի պալատի դիմաց «Մենք դեմ ենք Հայաստանի չընտրված նախագահ Սերժ Սարգսյանի վարած ներքին եւ արտաքին քաղաքականությանը» կարգախոսով բողոքի ցույց էր անում՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե ոչ մի կերպ չի հասկանում այն հայորդիներին, ովքեր Ստրասբուրգում՝ Եվրախորհրդի շենքի մոտ, բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանի իշխանությունների դեմ. «Սեփական երկիրը եվրոպաների պատերի տակ վարկաբեկելը, կներեք, ունի իր անունը։ Որքան պետք է չսիրել կամ ստորադասել հայրենիքը՝ նման քայլի գնալու համար Հետաքրքիր է, որ Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը քննադատողները դա անում են եվրոպաներում։ Եվրոպաները չեն կերտելու մեր երկիրը։ Ստրասբուրգում Հայաստանի իշխանություններից դժգոհելու իմաստը ո՞րն է, երևի կարծում են, թե ֆրանսիացին կգա ու մեր փոխարեն երկի՞ր կկառուցի։ Բացառվում է» :

Մինչդեռ Եվրոպայի խորհրդի պալատի մոտ բողոքի նման ցույցերը սովորական երեւույթ են, եւ կարծես ոչ ոք այդ մարդկանց չի մեղադրում հայրենիք չսիրելու կամ վարկաբեկելու մեջ:

Այսպես օրինակ՝ արդեն քանի օր է ԵԽ պալատի դիմաց ցույց են անում Չե Գեւարայի պատկերներով: Նրանց կարգախոսները գերմաներեն են, ուստի չենք կարող փոխանցել, թե ինչ են պահանջում: Նշենք, որ ամբողջ ընթացքում ոստիկանության մեքենան հսկողություն է իրականացնում ցուցարարների մոտ:

rsz_dsc00176

Իսկ այսօր առավոտյան ԵԽ պալատի մոտ ֆլեշ մոբ էին անում մոլդովացիները: Նրանք շենքի աստիճաններին շարել էին պահանջներ, որոնցով հորդորում էին եվրոպացի պատվիրակներին՝ ստիպել Մոլդովային կատարել իր հանձնառությունները: Երկրի տեղական մարմինների անունից վրդովմունք էին հայտնում՝ ազդարարում, թե տեղական ժողովրդավարությունը Մոլդովայում վտանգված է: Պահանջում էին ֆինանսական ինքնավարություն ու աջակցություն հայցում եվրոպական հաստատություններից : Պատվիրակներին իրենց թռուցիկները բաժանելուց հետո՝ նրանք լուսանկարվեցին սեփական կարգախոսներով, ու հեռացան՝ տեղ ազատելով հաջորդ ցուցարարների համար:

rsz_dsc00178rsz_dsc00177rsz_dsc00174

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Արդեն ժամանակն է, որ1974 թ. ծնված հարգելի պատգամավորը հասկանա, որ կառավարությունը, նախագահը, վարչապետը` ընդհանրապես ցանկացած իշխանություն, դեռ երկիրը չէ; Զարմանալի է, որ այս Խորհրդային կարծրատիպը նա հրամցնում է այսօրվա մարդուն;

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031